ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին


Ամnւuնnւu շատ եմ uիրել, պարզապեu տարիների ընթացքnւմ հասկացա, nր մենք տարբեր մարդիկ ենք. Իվետա Եդիգարյան

Life

Life.panorama.am-ն այսօր զրուցեց կինոյի և թատրոնի դերասան Աշոտ Եդիգարյանի դուստր, դերասանուհի-երգչուհի Իվետա Եդիգարյանի հետ: Դերասանուհին զրույցի ընթացքում պատմեց Միացյալ Նահանգներում ապրող իր ընտանիքի Հայաստանում ապրել չկարողանալու, ամուսնալուծության, դրա հետևանքների և առաջիկայում նոր ընտանիք կազմելու պլանների մասին:

Իվետա, 2013-ին մեկնեցիք ԱՄՆ՝ այնտեղ հաստատվելու ակնկալիքովհետովերադարձաք՝ դարձյալ երազանքների երկիր վերադառնալու միտումովՀետաքրքիր է՝փոխե՞լ եք Ձեր որոշումն ու մնալու եք հայրենիքում:
-Քանի որ ծնողներս արդեն Միացյալ Նահանգների քաղաքացի են, ես էլ մեկնել էի իրենց մոտ ու բավականին լավ հաստատվել այնտեղ, լեզուն արդեն սովորում էի, դուստրս՝ Անգելինան, արդեն դպրոց էր հաճախում, ու քանի որ իմ ԱՄՆ մուտքի արտոնագիրս ինձ թույլ էր տալիս վերադառնալ Հայաստան ու նորից մեկնել ԱՄՆ, ես, կարոտից ելնելով, եկա Հայաստան հետադարձ չվերթի համար նախատեսված տոմսով, բայց ահա իմ մոռացկոտության հաշվին արդեն ԱՄՆ վերադառնալիս Հայաստանի օդանավակայանում պարզվեց, որ ես արտոնագիրս թողել եմ Միացյալ Նահանգների մեր տանը և բնականաբար չկարողացա վերադառնալ: Իհարկե, ԱՄՆ մեկնելու մտքից չեմ հրաժարվել, սպասում եմ փաստաթղթային հարցերի լուծմանը, որ վերջնականապես մեկնեմ:
 

Картинки по запросу iveta  edigaryan

 

-Իսկ ինչո՞ւ եք ուզում մեկնել ու ապրել հայրենիքից հեռու:

 

-Ես շատ եմ սիրում իմ երկիրը, այստեղ ես սեփականատեր եմ, ամուր եմ կանգնած իմ հողի վրա, բայց սիրտս ցավում է, որ տեսնում եմ, թե ինչպես է մեր երկրում ամեն բան, ամեն ինչ դանդաղ մեռնում, անգամ մարդիկ են գնալով քչանում, իսկ այս ամենը հետևանքն է նրա, որ մեր երկրում գումար վաստակելը, անգամ օրվա հացը վաստակելը խիստ դժվարացել է: Ես դուստր ունեմ ու ցավում եմ, որ նրա համար այստեղ հեռանկար չեմ տեսնում: Ես շատ կցանկանամ, որ այստեղ աշխատելը և գումար վաստակելը այն հարթության վրա լինի, որ գոնե հացի խնդիր չունենան մարդիկ:

 

-Տեղեկություններ կան, որ Ձեր հայրը՝ թատրոնի և կինոյի դերասան Աշոտ Եդիգարյանը, ԱՄՆ-ում զբաղվում է արվեստից հեռու աշխատանքով, հետաքրքիր է, ինչո՞ւ են մեր հայրենակիցները դրսում աշխատում այն ոլորտներում, որ Հայաստանում ոչ մի դեպքում չէին աշխատի:

 

-Նախ ասեմ, որ ծնողներս աշնանը պատրաստվում են վերադառնալ Հայաստան՝ նախնական տվյալներով երկար կամ նույնիսկ այլևս չգնալու մտադրությամբ: Միաժամանակ պետք է նշեմ, որ Միացյալ Նահանգներում գրեթե բոլոր հայ արվեստագետներն էլ բացի իրենց մասնագիտությունից, աշխատում են նաև այլ ոլորտներում ու կարող են անել աշխատանքներ, որոնք կանի յուրաքանչյուր՝ թեկուզև արվեստից հեռու գտնվող մարդ: Հայրս էլ բացառություն չէ, բայց պետք է նշեմ, որ նա հիմա արդեն խաղում է նոր ներկայացման մեջ: Խնդիրը նրանում է, որ  մեր երկրում նույնիսկ նման գործերը շատ քիչ են վարձատրվում, նման գործերի դիմաց մեր երկրի կոպեկների փոխարեն այնտեղ վճարում են այնքան գումար, որոնցով մարդիկ կարող են նորմալ ապրել: Բացի այդ այնտեղ պետությունը շատ առավելություններ ունի, ԱՄՆ-ում, եթե մարդ չի աշխատում, պետությունից ստանում է օգնություն, իսկ այստեղ, եթե մարդ հիվանդ ու սոված մեռնի, օգնող չի լինի:

Картинки по запросу iveta  edigaryan

-Հետաքրքիր է՝ դուք ինչո՞վ էիք զբաղվում Միացյալ Նահանգներում:

-Ես կողմնակի գործ չեմ արել, բայց կարողացել եմ գումար վաստակել երգով՝ ռեստորաններում ու ակումբներում աշխատելով: Արդյունքում ես կարողացա այստեղ տուն գնել ու վերանորոգել այն:

Հիմա Հայաստանում աշխատո՞ւմ եք:

-Հիմա աշխատում եմ երևանյան ռեստորաններից և ակումբներից մեկում, բայց պետք է նշեմ, որ այստեղ ես աշխատում եմ իմ օրվա հացի փողը, ու եթե ծնողներս չօգնեին ինձ, ապա չէի կարողանա ապրել:

Դուք Ձեզ առաջնայինը համարում եք դերասանուհի, հետաքրքիր է՝ այս ասպարեզում առաջարկներ կա՞ն:

-Այո, ես երգը շատ եմ սիրում, բայց դերասանուհու աշխատանքը ինձ համար այլ աշխարհ է: Շատ եմ կարոտում այդ ոլորտը, ու մշտապես կոմեդիկ դերեր խաղալուց հետո շատ եմ ուզում լուրջ ու բարդ դերեր մարմնավորել, ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ եմ որպես դերասանուհի, ես այնքան էլ վստահ չեմ ինքս ինձ վրա, բայց հայրս հավատում է ինձ, իսկ ես հավատում եմ նրան: Ի ուրախություն ինձ՝ արդեն կան կրիմինալ դերով հանդես գալու երկու նոր առաջարկներ:’

Картинки по запросу iveta  edigaryan

Սիրո՞ւմ եք խորհուրդներ լսել և ամենաշատը ում խորհուրդներին եք ականջալուր լինում:

-Այո, սիրում եմ ոչ միայն խորհուրդներ, այլ նաև դիտողություններ լսել: Դրանցից փորձում եմ քաղել ինձ համար անհրաժեշտը: Իհարկե, ականջալուր եմ լինում ինձ հարազատ մարդկանց խորհուրդներին ու դիտողություններին, իսկ նրանց շարքում  գլխավոր տեղում հայրս է կանգնած:

-Դուք այն արտիստներից եք, ով երբեք գաղտնի չի պահել անձնական կյանքը, մշտապես խոսել է սիրելի ամուսնու մասին, բայց վերջին տարիներին տարածվեց այն լուրը, որ ամուսնալուծվել եք: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:

-Ամուսնուս շատ եմ սիրել ու չեմ թաքցրել, պարզապես տարիների ընթացքում հասկացա, որ մենք տարբեր մարդիկ ենք: Մեր ընտանիքում ամեն անգամ հերթական վեճի ժամանակ մտածում էի, որ կփոխվի, ամեն բան իր տեղը կընկնի, բայց մեր տեսակների տարբերությունից տարինների ընթացքում հակասությունները ավելի էին շատանում: Իհարկե, ես չէի ցանկանա, որ այսպես լիներ, քանի որ ինձ համար միշտ ընտանիքս եղել է առաջին տեղում, բայց ընթացքում ես հասկացա, որ ավելի է լավ  է նորմալ բաժանվել, քան աղջիկս ապրի անառողջ մթնոլորտում: Ինձ համար տանը երջանկություն ունենալը ամեն ինչ է:

Դուք երիտասարդ եք և կյանքն առջևում է, մտածո՞ւմ եք դարձյալ ընտանիք կազմելու մասին:

-Ինչու ոչ, ես դեմ չեմ դարձյալ ամուսնանալ և երեխաներ ունենալ, պարզապես այդ հարցը թողել եմ Աստծո կամեցողությանը: Պարզապես գիտակցում եմ, որ երկրորդ անգամ ավելի զգույշ պետք է քայլեմ: Իմ կողակիցը պետք է ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին, որ կամ:

-Երկրորդ անգամ ընտրության դեպքում հաշվի կառնե՞ք սրտի թելադրանքը՝ առաջնային տեղում սերը դասելով:

-Շատերը ասում են, որ գլխավորը հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքն է ու սերը ընթացքում կգա: Գուցե հենց դա էլ ճիշտ է, պարզապես ես բնույթով ռոմանտիկ ու զգացմունքային մարդ եմ, և ինձ առանց սիրո ստեղծված ամուսնության մեջ չեմ պատկերացնում: Գիտակցում եմ, որ ավելի շատ պետք է լսեմ ուղեղիս թելադրանքին, բայց ինձ համար մարդկային հարաբերութուններում սերը շատ կարևոր է:

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա
Ամենադիտված