Ինչ եղավ Քուրդիստանի հանրաքվեի արդյունքները սառեցնելուց հետո
ՄիջազգայինԻրաքյան Քուրդիստանի հանրաքվեի արդյունքները սառեցվել են, ինչը ըստ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կանխատեսելի էր: «Երեք հարեւանները դեմ էին, որ հանրաքվեն տեղի ունենա, խոսքը գնում է Իրաքի իշխանության, Թուրքիայի ու Իրանի մասին, որոնք փակել էին քրդերի հետ օդային սահմանը , այնտեղ տեղակայելով խոշոր զինտեխնիկա: Նրանք սպառնում էին ներխուժել իրաքյան Քուրդիստան: Այս պարագայում թե՛ ԱՄՆ-ն ու , թե՛ Ռուսաստանը նշում էին , որ դեռեւս նպատակահարմար չէ, որպեսզի քրդերը հանրաքվե անցկացնեն»,- ասաց Մ. Խուդավերդյանը՝ հավելելով.
«Արդյունքների սառեցումը խոսում է այն մասին, որ քրդերն այդպես էլ դրսից չստացան այն օգնութունը, որը ակնկալում էին: Ավելին՝ հանրաքվեից հետո Քուրդիստանի իշխանություններում պառակտում կար, կային ուժեր, որոնց աջակցում էին տեղի շիական խմբավորումներին, խոսքը գնում է Թալաբանիի մասին, ով դեմ էր Բարզամիին: Կարող ենք ասել, որ Բարզամին վերջնականապես հեղինակազրկվեց հենց քուրդիստանում, քանզի տեղի քուրդ ժողովրդին խոստացել էր հանրաքվեն կյանքի կոչել:
Մի շարք տեղեկատվական աղբյուրներում խոսվում է, որ Բարզամին մտածում է արդյոք ինքը կպաշտոնավարի ու թեկնածություն կդնի հաջորդ նախագահական ընտրություններին, թե ոչ»: