Արմավիրում բախվել են Lexus-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը շրջվել է եւ հայտնվել դաշտում (ֆոտո)
ՀասարակությունԱրմավիրի մարզում, նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։50-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի 15.5 կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 25ԼԼ 667 համարանիշի եւ Lexus մակնիշի 50 RM 777 համարանիշի ավտոեմքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել է դաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան ։