Հռոմի պապը կհանդիպի Ռաուլ Կաստրոյի հետ
ՄիջազգայինՀռոմի պապ Ֆրանցիսկոսը մայիսի 10-ին Վատիկանում կհանդիպի Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ: Այս մասին հայտնել է Սուրբ Գահի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին. փոխանցում է Վատիկանի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ Կաստրոն հրապարակայնորեն երախտագիտություն էր հայտնել Հռոմի պապին ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունների վերականգնման գործում դերակատարության համար:
Հովվապետը սեպտեմբերին Կուբա կայցելի մինչ ԱՄՆ ուղևորություն կատարելը՝ որպես հովվական ճանապարհորդության մաս: