Գեղակերտ գյուղ տանող ճանապարհին «Նիսան» է շրջվել
ՀասարակությունՀոկտեմբերի 30-ին, ժամը 9.10-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արմավիր ճանապարհից Գեղակերտ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: