Սիրուշոն՝ ամուսնու հետ գրկախառնված (ֆոտո)
LifeՎերջերս Սիրուշոն իր սոցցանցերի էջերի բաժանորդներին զարմացրեց շեկ վարսերով եւ կառե սանրվածքով։

Իհարկե, բավականին արագ պարզ դարձավ, որ երգչուհին ոճային փոփոխության չի դիմել, այլ ընդամենը կեղծամ է դրել։
Ինչեւէ, այսօր արդեն Սիրուշոն Instagram-ի իր 200 հազարից ավելի հետեւորդների հետ կիսվել է խրախճանքի լուսանկարներով։

Դրանցից մեկում նա գրկախառնված է ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ։
Ի դեպ, Սիրուշոն վերոնշյալ նկարները հրապարակել է Instagram-ի story բաժնում, որտեղ հրապարակված նյութերը պահպանվում են ընդամենը 24 ժամ, որից հետո ավտոմատ կերպով համակարգը դրանք հեռացնում է: