Ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպումը բխում է երևանցիների շահերից. Գ.Մինասյան
ՀասարակությունԵրևան քաղաքի ավագանու նիստի հոկտեմբերի 31-ի օրակարգում ընդգրկված էր` «էքստերիեր» գրուպ ,ինչպես նաև «Անուժ» ՍՊԸ ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու հարցը: Տվյալ հարցերի վերաբերյալ ելույթ ունեցան «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանը, ովքեր իրենց խոսքում նշեցին,որ հիշյալ կազմակերպություններին ծառայողական ավտոկանյանատեղ կազմակերպելու իրավունք տալը ոտնահարում է շարքային քաղաքացիների իրավունքները և չի բխում բուն Երևանցու շահերից , ի պատասխան ընդիմադիր խմբակցության անդամների ելույթի` ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Մինասյանը նշեց, որ ընդիմադիր իրենց գործընկերները անտեղյակ են ավագանու համապատասխան որոշումից և ճիշտ պատկերացում չունեն: Ավելին, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը հավելեց, որ ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպումը չի խոչընդոտում բնակիչներին և չի ոտնահարում նրանց իրավունքները: Գրիգոր Մինասյանը հորդորեց ` իր իսկ խոսքով բացարձակ անտեղյակ գործըներներին ուշադիր լինմել, կրկին նշելով, որ ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպումը բխում է երևանցիների շահերից :