Ջենիֆեր Լոպեսն ու Կասպեր Սմարթը կրկին միասին են
LifeLife.panorama.am-ը գրում է.
Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ` Ջենիֆեր Լոպեսն ու Կասպեր Սմարթը կրկին հանդիպում են:
Ջենիֆերին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ Լոպեսն ու Սմարթը վերականգնել են հարաբերությունները, սակայն չեն պատրաստվում դա հանրայնացնել:
Այնուամենայնիվ աշխարհահռչակ երգչուհին օրերս կրկին առիթ է ստեղծել զանգվածային լրատվամիջոցների համար` քննարկելու իր և Սմարթի միությունը: Լոպեսը իր Instagram-ի էջում տեղադրել է Կասպեր Սմարթի լուսանկարը` նշելով մի քանի հեշթեգեր, որոնք վկայում են այն մասին, որ աստղերը կրկին միասին են:
Հիշեցնենք, որ Լոպեսն ու Սմարթը սկսել են հանդիպել 2011թ-ից, սակայն 2014-ին հայտարարել էին, որ բաժանվել են: