Պուտինը նոյեմբերի 1-ին Իրան կայցելի
HeaderՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին Թեհրան կայցելի՝ մասնակցելու Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանիի եւ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով Թեհրան կայցելի՝ մասնակցելու եռակողմ հանդիպմանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի փոխգործակցության հրատապ հարցեր՝ քաղաքական, տնտեսական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում:
Պուտինը Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ կանցկացնի նաեւ երկկողմ հանդիպումներ: