Բեն Ավետիuյանը uիրեցյա՞լ nւնի
LifeՀամացանցում լուրեր են տարածվել, թե Բեն Ավետիսյանն ընտրյալ ունի: «Երանի» հեռուստասերիալի դերասանին եւ Դիանա Տոնոյանին վերջերս նկատել են Երեւանում զբոսնելիս, նրանք նաեւ համատեղ լուսանկարներ ունեն:

Լուրի իսկությունը պարզելու համար BRAVO.am-ը զրուցել է Բենի հետ.«Վերջերս ենք ծանոթացել աշխատանքի բերումով: Միասին նկարահանվում ենք Գեւորգ Սիրեկանյանի նոր տեսահոլովակում. ես հերոսն եմ, Դիանան էլ՝ հերոսուհին»,-ասել է նա:

Խոսելով հավանական սիրավեպի մասին՝ դերասանը նշել է.«Դեռ նոր ենք ծանոթացել… Չէինք կարող առանց միմյանց ճանաչելու միանգամից սկսել ընկերություն անել: Եթե փոփոխություն լինի, առաջինը ձեզ կտեղեկացնեմ»: