Էրդողանը Անկարայի քաղաքապետին խնդրել է հրաժարական տալ
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքին խնդրել է հրաժարական տալ: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
«Ես հեռանում եմ, ոչ թե նրա համար որ անհաջող եմ աշխատել, այլ որովհետեւ ինձ Էրդողանն է այդ մասին խնդրել: Ես Էրդողանի կարգադրությունն եմ կատարում եւ հեռանում եմ պաշտոնից», - ասել է Գյոքչեքը:
Հիշեցնենք, որ Գյոքչեքը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ է:
Ավելի վաղ հրաժարական էին տվել Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը եւ թուրքական մի քանի նահանգների նահանգապետեր: