Առաջիկա 2 օրվա ընթացքում կառավարությունը կվճարի «Նաիրիտ»–ի աշխատողների աշխատավարձերի ողջ պարտքը
ՀասարակությունԵրևանի «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը մոտակա մեկ-երկու օրերին կվճարվեն։ Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբին հայտարարեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
«Բոլոր փաստաթղթային ձևակերպումներին զուգահեռ, ընթանում է նաև «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի վճարման աշխատանքները։ Մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում ամբողջությամբ կվճարենք։ Որևէ խանգարող հանգամանք կամ խոչընդոտ չկա, այդ թվում նաև ֆինանսական»,-ասաց նա։