Թուրքիան եւ Իրաքը համաձայնեցրել են նոր հսկիչ անցակետի բացումը
HeaderԱնկարան եւ Բաղդադը պայմանավորվել են նոր սահմանապահ հսկիչ անցակետ բացելու մասին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի մաքսային եւ առետրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին՝ մեկնաբանելով Իրաքի վաչապետ Հայդեր ալ Աբադիի հետ բանակցությունների արդյունքները, որը նախօրեին այցելել էր Թուրքիա:
«Իրաքի կենտրոնական իշխանությունները այս առաջարկը դրական են գնահատում: Համապատասխան աշխատանքների կատարումնից հետո կբացվի «Օվաքյոյ» հսկիչ անցակետը»,- Anadolu գործակալության հետ զրույցում ասել է Թյուֆենքչին:
Իրաքի ԱԳՆ-ն ավելի վաղ դիմել էր Թուրքիայի եւ Իրանի իշխանություններին՝ կոչ անելով փակել Իրաքի քրդական ինքնավարության սահմանի հսկիչ անցակետերը, որտեղ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացվել: