Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Աննա Գրիգորյան. «Նախկինում արտաքինս ինձ խանգարում էր»

TV

Դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանը 1 տարվա դադարից հետո նկարահանվում է «Ոսկե դպրոց» սիթքոմում։ Աննան նաև դասավանդում է մոդելային դպրոցում։ Մոդելը մեծ խանդավառությամբ է պատրաստվել երեխաների հետ աշխատանքին։ Երկարատև դադարից հետո Աննան հարցազրույց է տվել Tert.am–ին և խոսել ներկայիս հոգեվիճակի, անցած ճանապարհի և իր կյանքի փոփոխությունների մասին։

–Աննա, տևական դադարից հետո կրկին եթերում ես։ Ինչո՞վ էիր զբաղված դադարի այս ընթացքում։
 

–Որպես դերասանուհի` վերջին անգամ  նկարահանվել եմ 1 տարի առաջ`«Հին արքաներ» նախագծում։ Այս ընթացքում հանգստացել եմ,  հիմնականում, ունեցել եմ վայրի  հանգիստ։ Այս ընթացքում կարդացել եմ, սովորել։ Ինստիտուտում շատերը կարող են սովորել, սակայն ես շատ եմ կարևորում, մարդու անհատական աշխատանքն իր վրա, երբ չկան քննություններ, պարտականություններ, բայց ինքդ քեզնից պահանջում ես, քո ուսուցիչը դառնում ես դու։ Ես շատ ինքնաքննադատ եմ։

 

Որպես մոդել` շարունակել եմ ծավալել գործունեություն։

 

 

–Ո՞րն է ամենակարևոր բանը, որ սովորել ես այս ընթացքում։

 

–Կրակ վառել:) Վայրի պայմաններում գոյատևել։ Դերասանական առումով շատ եմ խորացել ֆիլմերի մեջ։ Շատ եմ սիրում ֆիլմ դիտելիս «ստոպ» տալ և վերարտադրել կերպարը։ Ինքս ինձ համար դասընթացներ եմ հորինում։

 

–Վայրի պայմաններում գոյատևել… սրանում երկակիություն կա։ Որքանո՞վ է վերաբերում կյանքի իրավիճակներին։

 

–Իհարկե, հենց կյանքին է վերաբերում։ Հետաքրքիր ու հաճելի է նման պայմաններում ապրելը։ Ես սիրում եմ ամեն ինչին պատրաստ լինել այս կյանքում։ Որպես դերասան էլ է դա պետք գալիս։ Փորձում եմ ամեն ինչի մեջ ընկնել ու  հարմարվել։ Տարբեր իրավիճակներում հայտնվելուց հետո սկսում ես այլ կերպ նայել կյանքին` ավելի լայն ես դառնում, ներողամիտ։

 

 

–Ո՞վ է քեզ օգնել սովորել այդ ամենը, ո՞ւմ հետ ես վայելել  վայրի հանգիստդ։

–Մենակ։ Դա էլ մի քայլ էր։ Ես իմ կյանքում հաղթահարել եմ մթության ու մենակության ֆոբիաները, որոնք ինձ խանգարում էին։

–Մենակությունդ կենսակե՞րպ է դարձել։

–Այո։ Մադկանց առումով ավելի քմահաճ եմ դարձել։ Վայելում եմ ինքս ինձ, իմ մենակությունը, փորձում եմ ներդաշնակ լինել բնության, կյանքի, տիեզերքի հետ։ Որպես դերասան` ես շատ եմ սիրում ինչ–որ դերից առաջ  համապատասխան պաշար հավաքել։ Ես փորձում եմ էներգիա  ստանալ, որպեսզի մի դերից սպառված չանցնեմ մյուսին։ Ինձ հետ այդպես եղել է, մի դերից հետո գնացել եմ քասթինգի այլ դերի համար և շատ սխալ եմ ներկայացել։

 

–Մենակությունն ու ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելու փուլը շատ կարևոր և հաճելի է, բայց վտանգավոր սահմանագիծ ունի, որպեսզի, առհասարակ, մենակ չմնաս։ Քեզ համար ո՞րն է սահմանը, որպեսզի մենակ չմնաս։

–Ճիշտ է… ինձ թվում է` պետք է ուղղակի բալանս պահել ամեն ինչում։  Ներդաշնակությունն արդեն ենթադրում է չափը չանցնել։ Մարդու յուրահատկությունն այն է, որ կարողանա հասկանալ իր չափը։

–Քեզ հոգեհարազատ մարդկանց պակաս ունե՞ս։

Հա, շատ ուժեղ, թե՛ արական, թե՛ իգական սեռի։ Երբ սկսում ես ավելի շատ  ժամանակ տրամադրել քեզ, փորձում ես ճանաչել ինքդ քեզ, ապրել քեզ համար ու էներգիադ քեզ պահել, հասկանում ես, որ ունես հոգեհարազատ մարդկանց կարիք։ Ինձ շատ լավ մարդիկ են շրջապատում, բայց իմ տեսակին դեռ չեմ գտել։

 

 

–Շրջապատից մեկուսանալիս խնդիրը շրջապատի՞ մեջ ես փնտրում, թե՞  քո։

–Ամեն իրավիճակում խնդիրները երկկողմանի են լինում։ Ամեն նոր վերաբերմունքից կարող է փոխվել մյուս վերաբերմունքը։

Առաջ շատ ավելի մտածում էի դիմացինի մասին։ Ես այնքան էի փորձում փշերս թաքցնել, որ ուրիշին «չկծեի», որ ինձ էի վնասում, կարծես, ինքն իրեն կծող կարիճներից լինեի։ Հիմա փորձում եմ ինձ «չկծել», իսկ ուրիշին չեմ էլ «կծում»։

–Տպավորություն է, որ քո  կյանքի փոփոխությունները սկսվեցին արտաքին կերպարիդ փոփոխությունից հետո` երբ հրաժարվեցիր երկար վարսերից։ Բարբի տիկնիկի կերպարով Աննան մտավ խիստ, գայթակղիչ կնոջ կերպարի մեջ։ Սթրեսայի՞ն փուլ էր։

–Սթրեսային չէր։ Ես սիրում եմ փոփոխություններ անել։ Շատ եմ սիրում իմ այն բնավորությունը, որ երբեք չեմ բավարարվում  եղածով և ձգտում եմ ավելիին։ Փառք Աստծո, որ ինձ տվել է լավ արտաքին։  Ես շնորհակալ եմ դրա համար, դա իմ վաստակը չէ։ Ինձ մնում է աշխատել ներքինիս վրա։

Երբեմն, մարդու արտաքինը  խանգարում է տեսնել նրա ներքինը։

–Այս փուլում ինչո՞վ ես զբաղվում բացի «Ոսկե դպրոցում» նկարահանվելը։

–Պատրաստվում եմ նաև մյուս աշխատանքիս։ Նոր մոդելային դպրոցում դասավանդելու եմ 5-12 տարեկան երեխաներին, ինչը շատ մեծ պատասխանատվություն է։ Միայն գիտելիք տալը չէ, պետք է երեխային հետաքրքիր լինելու մեթոդիկա ունենալ։

–Դա աև հոգեբանական  աշխատանք է։ Որո՞նք են քո սկզբունքները` որպես ուսուցիչ։

–Առաջին  հերթին հոգեբանական աշխատանք է, որ պետք է ուսամնասիրել` խորանալով հենց   5-12 տարեկան երեխաների հոգեբանության մեջ։ Իմիջիայլոց, դա նոր չեմ սկսել, քանի որ ունեմ փոքր եղբայր, իր հետ շփման ժամանակ պետք է գալիս։ Հիմա շատ ավելի խորացված եմ ուսումնասիրում տարիքային այդ խմբի հոգեբանությունը, որովհետև փոքրերի հետ շփումը շատ ավելի պատասխանատու է։

Սա մեծ հնարավորություն է։  Չեմ սիրում, երբ անդադար բողոքում են, որ Հայաստանում այս չկա, այն չկա, սա չունենք,  նա չունենք: Մենք ունենք հիանալի մոդելներ, շատ հետաքրքիր մոդելային աղջիկներ, որոնք կարող են իրենց տեղը գտնել միջազգային շուկայում, բայց քանի որ այստեղ այդ դպրոցները պակասում են, վերաբերմունքն անլուրջ է, շատերը չեն ուզում դրանով զբաղվել։ Ես ուրախ եմ մեր բռնած գործի համար։

Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-իՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղեն
Ամենադիտված