«Հայկական ժամանակ». Ուլնեցու փողոցում ամուսինների սպանության մեջ կասկածվող անձը փորձել է ինքնասպանություն գործել
Ուշադրության կենտրոնում«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Երեկ կեսգիշերին մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները հայտնաբերել են Ուլնեցու փողոցում ամուսինների սպանության մեջ կասկածվող անձին: Ձերբակալության պահին նա փորձել է ինքնասպանություն գործել՝ իր վրա կրակելով:
Մեր այս տեղեկությունը ոստիկանությունից չհերքեցին, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին»,–գրում է թերթը։