Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ազատվել է բանտից
ՄիջազգայինԵգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, չնայած կոռուպցիայի գործով դատավճռին, որը կայացվել էր շաբաթ օրը, ազատվել է կալանքից` հաշվի առնելով քննչական մեկուսարանում անցկացրած ժամկետը, լրագրողներին հայտնել է Եգիպտոսի քրեակատարողական համակարգի ղեկավար Հասան Սուհագին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ալ Ահրամ» թերթի պորտալին:
Կահիրեի դատարանը շաբաթ օրը Մուբարաքին ու նրա երկու որդիներին` Ալիին ու Համալին, դատապարտել էր 3 տարվա բանտարկության:
«Գլխավոր դատախազությունը մեզ տեղեկացրել է, որ նախկին նախագահն ամբողջությամբ կրել է իր պատիժը, ինչից հետո նրանից հաշվարկվել է այն ժամանակը, որ նա անցկացրել է այդ գործով»,- գրում է թերթը:
Տարեց քաղաքական գործչի որդիները դեռ բանտում են: