Դավիթ Սանասարյանին «Շտապօգնությունով» հիվանդանոց տեղափոխեցին
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Էլեկտրաներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով արդեն երեք օր Երեւանի Հանրապետության հրապարակում նստացույց–ակցիա իրականացնող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանին այսօր` հուլիսի 29–ի երեկոյան 21։40–ի մոտ «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Դավիթ Սանասարյանն անընդհատ դժգոհում էր, որ Հանրապետության հրապարակում ոստիկաններն իր քաղաքացիական անհնազանդության գործողությունները խոչընդոտելիս ուժ են գործադրել իր նկատմամբ, մեջքի վրա գետնին են գցել, գլխին են հարվածել։ Ի վերջո, նրա ցավերն այնքան էին ուժեղացել, որ Սանասարյանը պառկեց հրապարակի խոտածածկ տարածքում, հրապարակում ներկա հոր հորդորով` Սանասարյանի համար «Շտապօգնություն» կանչեցին։