Թուրքիայում հակաահաբեկչական պայքարում ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ
ՄիջազգայինԹուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի քանի օր շարունակ ողջ երկրի տարածքում իրականացվող հակաահաբեկչական պայքարի շրջանակում ձերբակալվածների թիվն անցել է հազարը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի 39 նահանգում իրականացված գործողությունների հետևանքով ձերբակալվել է 1302 մարդ:
Թուրքիայի վարչապետի մամուլի ծառայությունից արած հայտարարության մեջ նշվել է, որ իրավապահ մարմինների գործողությունները շարունակվելու են պետության ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների դեմ: