Բեռլինը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերկել
Ուշադրության կենտրոնումՄինսկի համաձայնությունները մնում են Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հիմքը: Այդ մասին մայիսի 13-ին Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունների սկսվելուց առաջ լրագրողներին հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մինսկի պայմանավորվածություններն այն հարթակն Է, որի վրա մենք պետք Է գործենք»,- ասել Է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը: Նա դրական Է գնահատել Շփման խմբի շրջանակներում աշխատանքային ենթախմբերի ստեղծումը: «Կարեւոր Է, որ դրանք ոչ միայն ստեղծվեն, այլեւ ձեռնամուխ լիեն աշխատանքի»,- հայտարարել Է Մերկելը:
Բացի այդ, կանցլերը Գերմանիայի եւ Ուկրաինայի հարաբերությունները որակել Է՝ հիանալի եւ ընդգծել, որ Բեռլինը կշարունակի օգնություն ցուցաբերել Կիեւին:
Իր հերթին նախագահ Պորոշենկոն նշել Է, որ «Մինսկի համաձայնությունների այլընտրանք գոյություն չունի»: Նա նաեւ ասել Է, որ մտադիր Է կանցլերի հետ քննարկել նրա այցը Մոսկվա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: