Կարեն Կարապետյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Դմիտրի Մեդվեդեւի Երեւան այցը
HeaderՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը եւ Իվան Վոլինկինը կարեւորել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, եւ այդ համատեքստում քննարկել առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր:
Քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին եւ ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր: