Սպանություն Երևանում. Անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել ամուսինների վրա. Նրանք տեղում մահացել են
HeaderShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել է 1 կնոջ և 1 տղամարդու:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ վարչության պետ ոստիկանության գեներալ մայոր Աշոտ Կարապետյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 բրիգադը սակայն բժիշկները անզոր են եղել քանի որ նրանք տեղում մահացել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: