ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին


Ի՞նչ չի կարելի ասել հորոսկոպի յուրաքանչյուր նշանի տղամարդուն

Life

Կարևոր չէ՝ Դուք իսկապես հավատում եք աստղագուշակին, թե կարծում եք, որ այն պարզապես ծիծաղելի է, հաստատ հետաքրքրությունից դրդված կարդում եք հորոսկոպ։ Իհարկե, Ձեր խնդիրն է՝ հավատալ, թե ոչ, բայց կարծիք կա, որ կենդանակերպի ամեն նշան ունի իրեն հատուկ բնավորության գծերը։ Այսօր որոշել ենք տեսնել՝ որոնք են տղամարդկանց ամենագլխավոր բնավորության գծերը՝ ըստ հորոսկոպի նշանի, ու դրան համապատասխան ինչ նրանք տանել չեն կարողանում լսել։

Խոյեր

Չի կարելի ասել. «Կանենք դա, երբ հարմար գտնեմ»։

Խոյ տղամարդիկ ծնվում են առաջնորդներ։ Նրանք սիրում են պատասխանատվություն կրել, տարբեր իրավիճակներում ղեկն իրենց ձեռքը վերցնել։ Նրանք ուզում են զգալ, որ իրենց որոշումները կարևոր են։ Նրանք հաստատակամ ու վստահ են, երբ լավ տրամադրություն ունեն, իսկ երբ որևէ բան իրենց սրտով չէ, կարող են ագրեսիվ ու գոռոզ թվալ։ Այսպիսով, եթե ուզում եք երջանկացնել Խոյ տղամարդուն, պետք է հնազանդվեք նրան ու թողեք, որ հարաբերություններում գերիշխողը նա լինի։

Ցուլ

Չի կարելի ասել. «Ինձ լուրջ հարաբերություններ պետք չեն»։

Ցուլ տղամարդը կարող է ամաչկոտ ու մռայլ թվալ, բայց միայն անհրաժեշտ է գրավել նրա ուշադրությունն, ու կտեսնեք նրա մյուս կողմը։ Նրանք հիմնականում շատ հավատարիմ ու նվիրված զուգընկերներ են։ Իհարկե, Ցուլ տղամարդիկ կարող են կամակոր թվալ, հեշտ չբացվել ու եթե մոտ են թողնում Ձեզ, ուրեմն՝ լուրջ են տրամադրված։ Դա է պատճառը, որ նրան ասելը, թե Դուք լուրջ հարաբերություններ չեք փնտրում, կարծես ապտակ լինի նրա համար։

Երկվորյակ

Չի կարելի ասել. «Արի ռեժիմ սահմանենք»։

Երկվորյակ տղամարդիկ հիմնականում շատախոս են ու կարողանում են ընտրել ճիշտ բառեր։ Նրանք հիանալի արտահայտում են իրենց զգացմունքներն ու էմոցիաները, Ձեզ հաճոյախոսություններով են պատում ու այնպիսի բառեր են ընտրում, որ Ձեզ ստիպում են մտածել, թե Դուք աշխարհի ամենագեղեցիկ ու հիանալի մարդն եք։ Նրանք լի են էներգիայով ու արագաշարժ են, միշտ ուզում են նոր բաներ բացահայտել։ Երկվորյակը սիրում է ճանապարհորդել ու ընկնել արկածների մեջ։ Այսպիսով՝ զարմանալի չէ, որ որևէ սահմանված կարգի մասին խոսելը խորապես կվրդովի նրանց։

Խեցգետին

Չի կարելի ասել. «Դու ինձ պետք չես»։

Խեցգետին տղամարդիկ սիրում են լինել սիրված, նրանց պետք է իմանան, որ իրենք իսկապես պետք են Ձեզ։ Այս տղամարդիկ մշտապես խնդիրներ լուծելու ռեժիմի վրա են։ Նրանք ուզում են օգնել Ձեզ թե՛ մանր կենցաղային, թե՛ կյանքի լուրջ հարցերում։ Միայն այդ կերպ նրանք կարող են իրենց կարևոր զգալ։

Առյուծ

Չի կարելի ասել. «Լավ, իսկ ի՞նչ ենք անելու հետո»։

Առյուծը սիրում է լինել ուշադրության կենտրոնում։ Նրան դուր է գալիս իրենց ամրոցի արքա զգալ։ Առյուծ տղամարդն ուզում է վայելել իր կյանքի ամեն րոպեն, իսկ եթե կա մեկը, ում հետ նա կարող է կիսել այդ րոպեները, շատ ավելի լավ։ Նա սիրում է, երբ իրենով հիանում են։ Այնուամենայնիվ, եթե ներկան վայելելու փոխարեն սկսեք նրան հարցնել, թե ինչ է լինելու հետո, նա շատ կբարկանա։

Կույս

Չի կարելի ասել. «Ես վշտահար աղջիկ չեմ. ինձ պետք չէ փրկել»։

Հորոսկոպի այս նշանի տակ ծնված մարդիկ իսկական ասպետներ են։ Նրանք սպիտակ ձիով արքայազներ են։ Կույս տղամարդիկ բարի են, հոգատար, ուշադիր ու կարեկից։ Նա միշտ պատրաստ է ձեռք մեկնել Ձեզ, լինել Ձեր կողքին ամենավատ պահերին։ Նրանք սիրում են փրկել իրենց սիրելիին որևէ բանից, այնպես որ, եթե ասեք նրան, որ Դուք այն խեղճ անօգնական աղջիկը չեք, ում պետք է օգնել, նա կգնա գտնելու ուրիշին։

Կշեռք

Չի կարելի ասել. «Ես չեմ ուզում ոչինչ որոշել. կլինի՞ դու որոշես»։

Կշեռք տղամարդիկ ընդհանրապես լավ են կոնֆլիկտներ հարթելուց ու հաշտարար լինելուց։ Նրանց հիանալի հաջողվում է պահել չեզոքություն տարբեր իրավիճակներում։ Զուգընկեր ընտրելիս Կշեռքն ուզում է գտնել իրեն հավասար մեկին, ում վրա կարող է հույս դնել։ Նա չի ուզում լուծել բոլոր խնդիրներն ու ընդունել բոլոր որոշումները, նա ուզում է կիսել դրանք 50/50։

Կարիճ

Չի կարելի ասել. «Ես այդքան փառասեր չեմ»։

Բոլորը գիտեն՝ ինչքան կրակոտ են Կարիճ տղամարդիկ։ Նրանք փայլուն սիրահարներ են, կանեն ամեն բան, որ երկուսդ էլ հաճույք ստանաք կյանքից։ Կարիճները սիրում են ուժ ու հզորություն ու իրենց համարում են հզոր մարդիկ։ Այդ պատճառով էլ փնտրում են հենց այդպիսի զուգընկեր, ինչպիսին իրենք են։ Ոչինչ ավելի չի հիացնում նրանց, քան ուժեղ, անկախ ու հզոր կինը։

Աղեղնավոր

Չի կարելի ասել. «Պարզապես թող, ինչպես կա, այդպես էլ մնա. մեզ էքսպերիմենտներ պետք չեն»։

Աղեղնավոր տղամարդիկ դժվար են ընտելանում, նրանք չեն սիրում կապված լինել։ Նրանք սովորաբար ճանապարհորդում են ամբողջ աշխարհով, բացահայտում նոր վայրեր, փորձում նոր բաներ։ Այս տղամարդիկ սիրում են կիսվել իրենց տպավորություններով զուգընկերոջ հետ, այնպես որ, եթե Դուք չեք սիրում արկածներ ու էքսպերիմենտներ, դժվար թե կարողանաք լեզու գտնել Աղեղնավորի հետ։

Այծեղջյուր

Չի կարելի ասել. «Մենք պարզապես լավ ժամանակ ենք անցկացնում»։

Եթե երբևէ հանդիպել եք Այծեղջյուր տղամարդու հետ, ուրեմն՝ գիտեք, որ նրանք լուրջ են վերաբերվում հարաբերություններին։ Այծեղջյուրները հեշտ չեն բացվում, նրանց ժամանակ է պետք վստահելու համար։ Այնուամենայնիվ, եթե կարողանաք վաստակել նրանց վստահությունը, ուրեմն՝ Դուք հաջողակ եք։ Նրանք կդառնան ամենահավատարիմ ու նվիրված զուգընկերը երբևէ։ Իսկ եթե Դուք լուրջ չընդունեք Ձեր հարաբերություններն ու հանդիպեք նրա հետ միայն ժամանակ անցկացնելու համար, իսկապես կկոտրեք նրանց սիրտը։

Ջրհոս

Չի կարելի ասել. «Ես չեմ հասկանում քեզ»։

Ջրհոսի հետ հարաբերությունները կարծես ատրակցիոն լինեն։ Նրանք մշտապես որևէ հուզիչ բան են փնտրում։ Այս տղամարդկանց ադրենալինի հոսք է պետք։ Ձանձրալի բաներն ու սահմանված կարգը նրանց համար չեն։ Ջրհոսները կյանքի հանդեպ կրքով են լցված ու ուզում են կիսել դա իրենց զուգընկերների հետ։

Ձկներ

Չի կարելի ասել. «Հերիք է երևակայություններիդ գիրկն ընկնես, դրա փոխարեն մի բան արա»։

Ձկները խորապես զգայուն ու խոցելի մարդիկ են։ Նրանք ներդաշնակ են իրենց զգացմունքների հետ, ու դա է նրանց հիանալի զուգընկեր դարձնում։ Նրանք միշտ գիտեն՝ երբ եք Դուք վատ զգում, ու միշտ Ձեր կողքին են։ Նրանք շատ կրեատիվ մարդիկ են, շատ ժամանակ են անցկացնում ամպերում սավառնելով, մտածելով ապագայի մասին։ Նրան ասելը, որ դադարի երազել, կարծես հարված լինի նրա համար, որը երկար ժամանակ ցավ կպատճառի նրան։

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա
Ամենադիտված