ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին


Նաիրա Մnվսիսյանի նախկին ամnւuինը վերջնականապեu բացաhայտnւմ է բnլnր գաղտնիքները

Life

Նաիրա Մովսիսյանի նախկին ամուսինը վերջնականապես բացահայտում է բոլոր գաղտնիքները

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի եւ նրա նախկին ամուսնու՝ Վան Հակոբյանի անձնական հարաբերությունները բազմիցս են քննարկվել հանրային հարթակում: Հարաբերական լռությունից հետո վերջերս Նաիրա Մովսիսյանի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին Վան Հակոբյանը խոստացել էր պատասխանել Life.panorama.am-ի միջոցով, բայց միայն այն ժամանակ, երբ անձամբ կզգա դրա անհրաժեշտությունը: Եվ ահա, այսօր Վան Հակոբյանը բացում է բոլոր խաղաքարտերն ու անկեղծանում.

-Վան, Ձեր ու Նաիրայի ամուսնությունը շատ արագ ստացվեց, բայց ոչ մեկ չէր պատկերացնում, որ նույն արագությամբ էլ շատ ռոմանտիկ թվացող սերը կավարտվի ու դուք կամուսնալուծվեք, ավելին, Ձեր ամուսնալուծության վերաբերյալ շատ պատճառներ նշվեցին՝ Նաիրայի դավաճանությունից մինչեւ Ձեր դավաճանություն:

— Չէ, առհասարկ դավաճանության խնդիր չի եղել ոչ իմ կողմից, ոչ Նաիրայի: Նաիրան տեսակով այդ մարդը չէ, որ դավաճաներ ինձ, կարելի է ասել, որ մենք երկուսս էլ միասեր ենք: Մեր բաժանության որոշումը կայացրեցինք երկուսս, քանի որ հասկացանք, որ շտապել ենք ամուսնության հարցում:

-Վան, ինչպե՞ս եւ ինչից հասկացաք, որ շտապել եք:

— Դա խիստ անձնական է, չեմ ցանկանա մանրամասնել: Ամեն դեպքում մեր մեջ լուրջ վեճեր չեն եղել:
-Վերջերս Նաիրան իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, թե դուք Ձեր անձնական PR-ի մասին եք մտածել՝ շփվելով իր հետ: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:
— Ես այնքան կայացած անձնավորություն եմ, որ իմ անձնականը երբեք խաղալիք չեմ դարձնում ու յուրաքանչյուր քայլից առաջ երկար մտածում եմ, ուսումնասիրում եմ տարբերակներն ու հետո նոր միայն կես քայլ անում: Մինչ Նաիրային ճանաչելը ես հասցրել եմ տարբեր նախագծերում նկարահանվել, վերջերս էլ նման մի առաջարկ ստացա, որը մերժեցի հատուկ այդ նկատառումից ելնելով. Երբեք չեմ ցանկանա, որ մարդիկ կարծեն, որ ես Նաիրայի միջոցով փորձել եմ հայտնվել շոու բիզնեսում: Այնպես որ, ես երբեք Նաիրայի միջոցով ինձ PR չեմ ապահովել ու անգամ դրա մասին չեմ մտածել: Այո, ես ասել եմ, որն ինձ հետաքրքիր է շփվել շոու բիզնեսի ներկայացուցչի հետ ու չեմ պատկերացրել, որ կինս հայտնի է լինելու, բայց իմ PR-ի մասին չեմ մտածել երբեք: Գիտեք, եթե ես լինեի դերասան, բայց անհայտ մեկը ու մեր հարաբերություններից հետո ես ամեն ինչ անեի էկրաններին լինելու համար, կասեի՝ լավ, Նաիրայի հայտարարությունը ճիշտ է, բայց իմ պարագայում նման կերպ արտահայտվելն ուղղակի անհիմն է: Եթե անկեղծ գտնվեմ՝ արդեն քիչ է հետաքրքրում, թե Նաիրան ինչ է ասում իմ հասցեին:

 

-Կարծիքներ կան, որ Նաիրայի հղիության ընթացքում դուք նրա կողքին չեք եղել, դա իսկապես այդպե՞ս է:
— Գիտեք, կան տղամարդիկ, ովքեր պատրաստ են ժամերով կանգնել դռան առաջ մինչեւ կինը իրենց առջեւ դուռը կբացի, բայց ես նրանց թվին չեմ պատկանում, քանի որ ինձ համար առաջնայինը իմ անձն է, ես եմ, հետո նոր մնացածը: Ես ունեմ իմ սկզբունքները, որոնք երբեք չեմ խախտում:
-Իսկ չափից շատ ինքնասիրությունը չի՞ խանգարում:
— Չէ, ընդհակառակը: Այս կյանքում պետք է առաջինը ինքդ քեզ սիրես ու գնահատես, քանի որ այդպես միանշանակ բոլորն էլ կսիրեն ու կգնահատեն քեզ:

 

-Վան, եղե՞լ է դեպք, որ ցանկացել եք վերադառնալ Նաիրայի մոտ, բայց ինքնասիրությունը թույլ չի տվել:
— Անկեղծ գտնվեմ՝ ոչ, նման դեպք չի եղել:
-Գիտեմ, որ ի տարբերություն Նաիրայի հղիության 9 ամիսների, հիմա ձեր դստեր կողքին եք եւ կատարում եք հայրական բոլոր պարտականությունները: Այս առումով Ձեր ու Նաիրայի հարաբերությունները չե՞ն խանգարում:
— Ուզում եմ մի կողմ թողնել Նաիրայի հղիության ամիսները, որովհետեւ ինձ համար էլ էին դժվար այդ ամիսները, կարեւորը հիմա մեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն ազդում իմ ու աղջկաս կապի վրա: Նախ ասեմ, որ ի սկզբանե ես էլ, Նաիրան էլ ուզում էինք երեխա ունենալ, ավելին ասեմ՝ մինչ հետազոտությունը ես զգում էի, որ դուստր եմ ունենալու, ինչից չափազանց ուրախ էի: Ես ամեն օր հանդիպում եմ աղջկաս, հետեւաբար ամեն օր տեսնում եմ Նաիրային, մեր միջեւ շատ առողջ հարաբերություններ են: Ես ամեն կերպ աղջկաս փոխանցում եմ իմ ողջ սերն ու ջերմությունը, այդ թվում նաեւ կատարում եմ հայրական բոլոր պարտականություններս՝ խոսքը նյութական օգնության մասին է, քանի որ չես կարող երեխայիդ ասես ես քո պապան եմ, քեզ սիրում եմ ու քաշվես մի կողմ: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի աղջկաս համար իդեալական հայրիկ լինեմ. գիտեմ, որ ես իդեալական հայրիկ եմ ու այդպես կլինի միշտ:

 

-Վան, ինչպե՞ս եք կարողանում Նաիրայի հետ առողջ հարաբերություններ պահպանել, չէ որ ամուսնալուծված զույգերի մոտ դա միշտ չէ, որ ստացվում է:
— Այո, դա մեզ մոտ ստացվում է, քանի որ երկուսս էլ հասուն մարդիկ ենք, մենք երկուսս էլ հասկանում ենք, որ եթե երեխան մեծանա անառողջ մթնոլորտում, դա մեծ ազդեցություն կունենա իր վրա: Այսօր, երբ երեխան ինձ նայելով է ժպտում, մենք որպես ծնողներ ուրախանում ենք դրանից, նույն կերպ եւ հակառակը, երբ տեսնում եմ, թե ինչ քնքշությամբ է աղջիկս նայում իր մայրիկին, ես հիանում եմ: Ես շատ ուրախ եմ, որ երեխայիս մայրը հենց Նաիրան է, քանի որ տեսնում եմ, թե նա ինչքան նվիրված ծնող է աղջկաս համար:
-Վան, Ձեր ու Նաիրայի միջեւ սերն անցա՞վ, թե այն չկար:
— Եթե սեր չլիներ, հաստատ չէի ամուսնանա, քանի որ կրկնվեմ՝ անձնական կյանքս խաղալիք չեմ դարձնի երբեք: Հիմա էլ ես նրան շատ սիրում եմ որպես իմ երեխայի մայր:

 

-Իսկ պատրաստ եք Նաիրային տեսնել մեկ ուրիշի կողքին, ում հետ, անկախ իր կամքից, կշփվի նաեւ Ձեր աղջիկը:
— Նախ աղջիկս միանշանակ միշտ պետք է միայն ինձ որպես հայր ճանաչի եւ միայն ինձ ասի պապա, ինչ վերաբերում է Նաիրայի երկրորդ ամուսնությանը՝ ես միայն երջանիկ կլինեմ, շատ կցանկանամ, որ Նաիրան գտնի այն տղամարդուն, ում հետ կցանկանա ողջ կյանքն անցկացնել: Իմ երեխայի մորը երբեք վատը չեմ ցանկանա, շատ եմ ուզում իրեն երջանիկ տեսնել:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա
Ամենադիտված