Ջիգարխանյանի կինը տեղյակ չէ դերասանի ամուսնալուծվելու մտադրության մասին
ՀասարակությունԱրմեն Ջիգարխանյանի առողջության եւ իբր թե ամուսնալուծության մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն նրա կինը չունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Ջիգարխանյանի կնոջ՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Իրինա Մազուրին։
«Դերասանի առողջական վիճակի եւ ամուսնալուծության մասին պաշտոնական տեղեկություններ մենք չունենք»,– ասել է Մազուրը։
Հայտնի դերասանը բուժում է ստանում, նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում, երկուշաբթի հայտնել էին Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցից։ Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ դերասանը հոսպիտալացվել է հոկտեմբերի 10-ին, նրա վիճակը քիչ թե շատ կայուն է։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 82-ամյա դերասանը մտադիր է ամուսնալուծվել 38-ամյա կնոջից։