Տոնական միջոցառումների շարքում՝ ավանդական դարձած հեծանվավազքն ու վազքարշավը
Սպորտ«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շարքում այս տարի նույնպես տեղ էին գտել հեծանվավազքն ու
վազքարշավը: Երկու մարզաձևերի շուրջ 80-ական ներկայացուցիչներ իրենց մրցելույթները սկսել են Արգիշտիի
փողոցից, ապա Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ, այնուհետ Նալբանդյան և Սայաթ-Նովա
փողոցներով վերջնագիծը հատել Մատենադարանի հարակից տարածքում:
Հեծանվորդները տոնական երթն անց են կացրել հեծանիվներին ամրացված Երևանի դրոշներով: