Զգուշացում. Խուսափել ֆիզիկական ակտիվությունից, չմնալ արեւի տակ հատկապես բաց մաշկ ունեցող անձանց
HeaderՀուլիսի 30-31-ին եւ օգոստոսի 1-3-ին հանրապետության տարածքը կգտնվի արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Հայաստանի ՏԿԱԻՆ-ը բնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից եւ արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ եւ բաց մաշկ ունեցող անձանց: