ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


Տրանսպորտ չլինելու պատճառով երեխաները դպրոց չեն հաճախում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով: Վայոց ձորի մարզի Հորբատեղի համայնքը դրանցից մեկն է: Շուրջ 250 բնակիչ ունեցող գյուղում անհիշելի ժամանակներից տրանսպորտ չի գործում: Սովետական միության փլուզումից հետո մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում երթուղային տրանսպորտ չկա:

«Ծայրամասային գյուղ ենք, տրանսպորտ չի աշխատում: Մենք չգիտենք` տրանսպորտն ի՞նչ բան է»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում գանգատվեցին համայնքի բնակիչները:

Տրանսպորտի բացակայությունը լուրջ խնդիր է հատկապես դպրոցականների համար: Ավագ դպրոց Հորբատեղիում չի գործում: Դպրոցը Հորբատեղիից 5–7 կիլոմետր է հեռու:

Հենց այսքան ճանապարհ են ստիպված ամեն օր ոտքով հաղթահարում այս համայնքի դպրոցականները կրթությունը հարևան` Արտաբույնքում շարունակելու համար: Բարեկարգ ճանապարհների և կանոնավոր տրանսպորտի բացակայության պայմաններում երեխաների մեծ մասի համար ավագ դպրոցն անհասանելի է:

«Տրանսպորտի պատճառով երեխաները կրթությունը չեն կարողանում շարունակել, գնալ–գալ չկարողանալու պատճառով երեխաները նստում են տանը»,– ասաց համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանը: Վերջինս հայտնեց, որ երթուղայինի չաշխատելու հիմնական պատճառը գյուղի քարուքանդ ճանապարհներն են:

«Մեկ է՝ չեն կարողանալու էդ ճամփեքով քշեն, բացի դա էլ՝ ուղևորներն են քիչ, ձեռք չի տալիս գազ ծախսեն, աշխատեն»,– նկատեց Սանդրոսյանը:

Համայնք տանող և գյուղամիջյան ճանապարհներն այստեղ քանդուքարափ վիճակում են: Անմխիթար ճանապարհների պատճառով գյուղացու բերքն այստեղ չի մթերվում: Հորբատեղիի բնակիչները չեն կարողանում խնձորը, ընկույզն ու մսամթերքը վաճառել:

«Ահավոր ճանապարհներ են, դրա համար էլ գյուղում առևտուր չի կատարվում: Այն ժամանակ գալիս էին ու ապրանքափոխանակություն էին անում, բայց հիմա ափսոսում են իրենց մեքենաները բերեն, որովհետև ճանապարհներին փչանում է: Ժողովուրդը ծանր վիճակում է»,– բողոքեցին նրանք:

Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո հայտարարեց, որ բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Նա հանձնարարեց հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես՝ ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված անհապաղ աշխատանքներ իրականացնել՝ պնդելով, որ ոչ մի համայնք առանց տրանսպորտ չի մնա:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվության ծառայության փոխանցմամբ՝ իրենց կատարած ուսումնասիրություններով պարզվել է, որ 97–ի փոխարեն Հայաստանում 220 համայնք կա, որտեղ տրանսպորտ չի գործում: Երթուղային չունեցող մի շարք համայնքների խնդիրներն արդեն լուծվել են:

«Մշակվել է համապատասխան երթուղայինի հասանելիության ցանց և չսպասարկվող համայնքների շուրջ 47%–ը ներառվել է գործող երթուղային ցանցում: Բացի սա, մշակվել և կառավարություն է ներկայացվել միասնական երթուղային համակարգ ստեղծելու առաջարկը, որպեսզի բոլոր համայնքներում գործեն երթուղայիններ»,– հայտնեցին գերատեսչությունից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարից
Ամենադիտված