Հայկական անօդաչու խփելու մասին Ադրբեջանի տարածած լուրն ապատեղեկատվություն է. ԼՂՀ ՊՆ
Հասարակություն«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տարածել էին խփված անօդաչու սարքի լուսանկարներ' գրելով, թե իբր այն վնասազերծել են Աղդամի շրջանում: