Բաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցը Հրդեհ՝ Գյումրի քաղաքում Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասին Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարություն


Նոր բնակարանների բանալիներ՝ «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով մեկնարկող «Էրեբունի-Երևան 2799»-րդ տարեդարձի առթիվ

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին: 

Շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նոր բնակարանը նրանցից յուրաքանչյուրի համար դառնա նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ: 
«Արդեն բարի ավանդույթ է դարձել Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ նաև բնակարաններ նվիրել մեր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց կարևոր ներդումն են ունենում մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի զարգացման, ինչպես նաև մեր հայրենիքի սահմանների պաշտպանության և հայկական մշակույթի տարածման գործում: Անշուշտ, մեծ է ցանկությունը, որ բնակարանի կարիք ունեցող մեր բոլոր արժանավոր համաքաղաքացիներին կարողանանք ապահովել բնակարաններով, բայց առայժմ մեր հնարավորությունները սահմանափակ են: Ամեն դեպքում ուրախ եմ, որ թեկուզև սահմանափակ քանակով, բայց այնուամենայնիվ կարողանում ենք երկար սպասված այս նվերը մատուցել մեր արժանավորներից որոշներին: Շնորհավորում եմ ձեզ Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարաններ ստանալու առթիվ և մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Առո՛ղջ վայելեք», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ նմանատիպ նախաձեռնությունները Երևանի քաղաքապետարանի կողմից լինելու են շարունակական: 
Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին երկար տարիներ սպասված խնդրի լուծման համար՝ նոր բնակարանների երջանիկ տանտերերը նկատել են, որ յուրաքանչյուր ընտանիքի համար առաջնայինն ու ամենաանհրաժեշտը բնակարան ունենալն է: Օգտվելով առիթից` նրանք նաև շնորհավորել են Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի գալիք տոնի առթիվ՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր օր են զգում սիրո քաղաք Երևանի ջերմությունն ու հոգատարությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ինչու էր Վահան Տերյանը սովորում վրացերենՍյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կանԱրագածի տարածաշրջանում ձյուն է տեղումՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱդրբեջանը հայ մարզիկների դեմ բողոք է ներկայացրել ՄՕԿ՝ «Արցախ» երաժշտական ստեղծագործության պատճառովԼուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՀամայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքերՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրու 3 տների տանիքներում բռնկված հրդեհըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԶոհվել է Հայկ ԳասպարյանըԴոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն ևս թանկացել էԲաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցըՀրդեհ՝ Գյումրի քաղաքում Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներինՇղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107»Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրենԻսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասինԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր ԿամենդատյանՊայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՔաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունՎրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Ձնախառն անձրև, մառախուղ․ եղանակն այս օրերին Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Հեղուկ գազի գինը կիջնի՞ Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵրկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը
Ամենադիտված