Նոր թրենդ . բացում ենք չոլկան մեջտեղից (լուսանկարներ)
LifeՉոլկան շարունակում է մնալ ներկայս թրենդային սանրվածքներից, միայն թե այժմ նորաձեւ է ոչ թե առջեւից մազափունջը, այլ այն բացում ենք մեջտեղից երկու մասերի։

Չոլկան երկու կողմով հարդարելը համարվում էր Բրիջիդ Բարդոյի արտոնությունը։ Քչերն էին հետեւում նրա օրինակին՝ այս տարբերակը թողնելով ֆրանսիացի գեղեցկուհուն։ Սակայն ժամանակն առաջ է գնում. այժմ նման հարդարանքը շատ աստղերի է գրավել։


Չոլկան մեջտեղից բացելու հարդարանքը թույլ է տալիս ոչ միայն կերպարը թարմացնել, այլ նաեւ «շտկել» ոչ կատարյալ դեմքի ձեւը. այն հիանալի տարբերակ է քառակուսի գլխի ֆորմայով աղջիկների համար։

Այս սանրվածքն ունի իր նյուանսները. առաջին հերթին պետք է երկարացնել չոլկան հոնքերից ներքեւ՝ հակառակ դեպքում հարդարանքը չի ստացվի։

Երկար չոլկան պահանջում է ամենօրյա խնամք. զինվեք ֆենով, քանի որ ամեն օր ստիպված եք լինելու շտկել այն։

