Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար

Էլեկտրական պոպուլիզմի ելևէջներում

Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթական հանձնարարականն է տվել, այս անգամ երկիր ներկրվող էլեկտրամոբիլների նկատմամբ մաքսատուրքն ու հարկային տուրքերը զրոյացնելու մեխանիզմներն ուսումնասիրելու վերաբերյալ։ Առաջին հայացքից առնվազն հաճելի հանձնարարական կամ լուր է, գովելի է նաև, նման մեխանիզմների հնարավորությունը։ Սակայն այս ամենն ընդամենը առաջին հայացքից, քանի որ վարչապետի հանձնարարականին վիճակված չէ կյանքի կոչվել, համենայնդեպս միայն իր ցանկությամբ։Թեև կարող ենք նշել, որ Կարապետյանի հանձնարարականով առավելագույնը կարող են վերածվել Հայաստանի ներքին հարկ ու տուրքերը, բայց ոչ երբեք ներմուծման հարկը կամ մաքսատուրքը։

Նախ սկսենք նրանից, որ նման որոշում կայացվել է դեռևս 2016 թվականի հուլիսին՝ ուշադրություն՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը որոշել էր զրոյացնել միության երկրներ  (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Հայաստան և Ղրղզստան) ներկրվող էլեկտրամոբիլների մաքսային տուրքերը, սակայն մինչև 2017 թվականի սեպտեմբերի մեկը։ Որոշումը նպատակ ուներ խթանել այս մեքենաների ներկրումը։ Եվ կրկին թվում է, թե ոչ մի արտառոց բան չկա, ԵՏՄ հանձնաժողովի այս որոշման և Կարեն Կարապետյանի հանձնարարականի համեմատության դեպքում։

Սակայն դա միայն թվում է։ Բանն այն է, որ Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ երկիր չի կարող ինքնագլուխ կերպով որոշել, թե ինչ մաքսատուրքեր վերացնի կամ ավելացնի, պարզապես չի կարող և վերջ այն պարզ պատճառով, որ ԵՏՄ ներսում  սովորական ավտոմեքենաների ներկրումնը իրականացվում է առանց մաքսազերծման։ Այլ կերպ ասած մենք կարող ենք գնալ Ռուսաստանից գնել «Լադա կալինա» և ներկրել Հայաստան առանց մաքսազերծման, քանի որ այդպես է որոշված ԵՏՄ-ում, բայց մենք չենք կարող գնալ Ճապոնիա կամ Գերմանիա կամ Կանադա և ներկրել էլեկտրամոբիլ, քանի որ ԵՏՄ-ում նման որոշում չկա, համենայնդեպս ներկայումս չկա, իսկ ԵՏՄ-ն նաև Հայաստան է՝ սա վարչապետին հիշեցման կարգով։

Այստեղ սակայն մի հարց բաց է մնում, միթե Կարեն Կարապետյանը տեղյակ չէ այս մասին, կամ չգիտի, թե ինչ կանոններ կամ օրենքներ են գործում ԵՏՄ-ում։ Եթե տեղյակ չէ, ապա գոնե խորհրդի կարգով,  կարող էր հարցնել իր նախորդներից Տիգրան Սարգսյանին, ով ներկայումս Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի նախագահն է։ Տիգրան Սարգսյանը թերևս մանրամասն կներկայացներ վարչապետին ԵՏՄ բոլոր ներբերանգները։

Մյուս կողմից, չենք կարծում, թե Կարեն Կարապետյանը պարզապես անտեղյակ է։ Իրականում խնդիրը կարծես թե բոլորվին այլ է։ Վարչապետի հանձնարարականը ողջունեցին բոլորը՝ ֆեյսբուքյան «պարապազգիները», վարչապետի անձնական փիառ կամպանիայի կազմակերպիչ լրատվամիջոցները, տարատեսակ ակտիվիստներ և ակտիվիստուհիներ, մի խոսքով մի հրճվանք, մի ուրախություն։ Կարծես թե հենց այսքան էլ պետք էր վարչապետին, քանի որ որ կողմից էլ նայում ենք, վերջին մեկ տարվա վարչապետական հանձնարարականները միտված են եղել առավելապես մեր քաղաքացիների, հայտնի լրատվամիջոցների և անհայտ ծագման «փիառշիկների ու ակտիվիստների» տրամադրության բարձրացմանը և ոչ թե հստակ ու կոնկրետ գործնական նպատակների։

Աղասի Մարգարյան

Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետելՀայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. ՄատվիենկոՀայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ումԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացելԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասինՄեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել
Ամենադիտված