ԱՄՆ պետքարտուղարը Չավուշօղլուին մտահոգությունն է հայտնել ԱՄՆ քաղաքացիներին ձերբակալելու կապակցությամբ
HeaderԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չորեքշաբթի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին իր խորին մտահոգությունն է հայտնել Անկարայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին եւ քաղաքացիներին ձերբակալելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նուերթը։
«Պետքքարտուղարը ԱԳ նախարարին իր լուրջ մտավախություններն է հայտնել Թուրքիայում մեր դիվանագիտական առաքելության թուրք աշխատակիցներն եւ մի քանի ԱՄՆ քաղաքացու ձերբակալելու կապակցությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Անկարայում ԱՄՆ դեսպանատունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը իր մտահոգությունն է հայտնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կալանքի կապակցությամբ եւ նրա դեմ մեղադրանքները անհիմն է համարում։ Դրանք սասանում են Թուրքիայի հետ գործընկերական հարաբերությունները։