Ինչու՞ «Օրանժը» հեռացավ Հայաստանից. ընկերության անկումը Եվրոպայում, Իսրայելում և այլուր
ՀասարակությունPast.am-ը գրում է .
«Օրանժ» ապրանքանիշի վաճառքն ու ընկերության հեռանալը Հայաստանից բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Քննարկվեց ցանկացած տարբերակ, բացի այն, որ վերջին տարիներին «Օրանժ»-ի համար այս կամ այն երկրից հեռանալը վատ բնավորություն է դարձել: Ընդ որում, խոսքը այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Շվեյցարիան, Իսրայելը և այլն:
Եվ այսպես, 2011 թվականին «Օրանժ»-ի բաժնետեր France Telecom-ը ազատվեց Շվեյցարիայում բջջային կապի օպերատորից: Ընկերությունը Orange Switzerland-ը վաճառել է 1,6 մլրդ եվրոյով: Որպես գնորդ է հանդես եկել Apax Partners-ը: Գործարքի գումարը կազմում էր 1,6 մլրդ եվրո: Գումարի մի մասը նախատեսված էր ուղղել բաժնետոմսերի հետգմանը: Orange Switzerland-ը հանդիսանում էր Շվեյցարիաում մեծությամբ երրորդ բջջային օպերատորը: Այն ուներ մոտ 12 հազար աշխատակից:
Ստորաբաժանումը վաճառվել էր բիզնեսվարման ռազմավարության վեանայման համատեքսում:
Այս տարի «Օրանժը», որոշել է հեռանալ նաև իսրայելական շուկայից: Այն բացատրվում է որպես տնտեսական պատճառներով «ամուսնալուծություն», սակայն հարցի էությունը դրանից չի փոխվում: «Օրանժը» հեռանում է, որպեսզի դուր գա արաբներին, գրում է data24.co.il-ը, ովքեր դժգոհ են, որ ընկերությունը կապ ունi հրեաների հետ:
Եվրոպացի իրավապաշտպաններին դա չի անհանգստացնում:
Նրանք դրանում ոչ մի ամոթալի բան չեն տեսնում:
«Օրանժ» ապրանքանիշի գոյությունը վերջին շրջանում այնքան է վտանգված, որ ընկերությունը ստիպված է վաճառել իր ակտիվները նաև Եվրոպայում: Այս տարվա սկզբին Գերմանական Deutsche Telekom-ն ու ֆրանսիական հեռահաղորդակցության օպերատոր «Օրանժը» Բրիտանական հեռահաղորդակցության BT խմբի հետ համաձայնություն են ձեռք բերել իրենց միասնական վենչուրային բաժնեմասը վաճառելու վերաբերյալ:
Շարունակաությունը՝ այստեղ :