Լավրով․ Տիեզերքում պաշտպանությանը ԱՊՀ ՀՕՊ համակարգի հարմարեցումը նախատեսվում է ավարտել 2025 թվականին
HeaderԱՊՀ երկրների Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի հարմարեցման գործընթացը՝ ուղղված օդա–տիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը, նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին։ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստի ավարտին այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ռազմական բնագավառում համագործակցության շրջանակներում որոշում է ընդունվել օդա–տիեզերական պաշտպանության խնդիրների լուծման համար ԱՊՀ երկրների Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի հարմարեցման հիմնական ուղիների մասին։ «Խոսքն այն մասին է, որ աշխատանքներն ավարտվեն 2025 թվականին»։
Սրանից բացի, հավանություն են ստացել անվտանգության ոլորտի 2 կարեւոր փաստաթուղթ՝ հանցավոր ճանապարհով եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության մասին։