Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Երեխաներին ընտանիքից խլելու մասին պնդումներն անհիմն են. մի տրվեք ապատեղեկատվությանը. հայտարարություն

Հասարակություն

Երեխաներին ընտանիքից խլելու մասին պնդումներն անհիմն են. մի տրվեք ապատեղեկատվությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» նախաձեռնող խումբը, որում ընդգրկված են 8 ՀԿ-եր:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն ու շրջանառության մեջ դնելը պետության կողմից կարեւոր քայլ է ՀՀ-ում ընտանեկան բռնության խնդիրը կարեւորելու եւ վերջինիս դեմ արդյունավետ պայքար մղելու հաստատակամություն արտահայտելու առումով։

Բռնության որեւէ ձեւի կիրառումը, իսկ երեխայի հանդեպ բռնությունն առավել եւս, համընդհանուր կարեւորության խնդիր է: Միջազգային նորմերով այն գնահատվում է երեխաների հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտում։ Մասնավորապես՝ «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածն ուղղակիորեն երաշխավորում է երեխաների պաշտպանությունը բռնություններից ու չարաշահումներից, իսկ երեխայի պաշտպանության ապահովումը պետության հիմնական պարտականություններից մեկն է:

Որպես երեխայի պաշտպանության ոլորտում բազմաթիվ տարիների փորձառություն ունեցող միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ հարգելով նախագծի վերաբերյալ քաղաքացիական որոշ խմբերի ու անհատների բարձրաձայնած կարծիքներն ու արտահայտած անհանգստությունները՝ հայտարարում ենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը նպաստում է Հայաստանում բռնության կանխարգելմանը եւ ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը։

Օրինագիծը կանոնակարգում է ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության իրավական երաշխիքներն ու ձեւերը: Այս օրենքի նախագիծը չի նախատեսում երեխաներին անհիմն կամ անօրինական ճանապարհով ընտանիքից առանձնացնում։ Ստորեւ ներկայացնում ենք այն հիմնական փաստարկները, որոնք ցույց են տալիս, որ օրինագծի դրույթները որեւէ աղերս չունեն երեխաներին նպատակադրված կերպով ընտանիքից առանձնացնելու պնդումների հետ։

Ինչպես բխում է օրենքի նախագծի վերնագրից եւ բովանդակությունից, այն միտված է կանխարգելել ընտանեկան բռնությունը, եւ «աջակցել ընտանիքին՝ որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջի»։

Ծնողական իրավունքներից զրկելը եւ/կամ դրանք սահմանափակելը, մեր երկրում կատարվել եւ կատարվում է բացառապես դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

Այսօր պետությունն իրականացնում է լայնածավալ բարեփոխում՝ առաջնորդվելով «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսով, փորձելով վերամիավորել մանկատներում եւ շուրջօրյա խնամքի այլ հաստատություններում գտնվող երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքների հետ:

Ընդդիմախոսներն, ովքեր սույն օրենքի նախագծի դեմ հակաքարոզչություն են իրականացնում, հիմնվում են բացառապես հուզական հայտարարությունների վրա՝ այդպիսով փորձելով ազդել հասարակության որոշ շերտերի ընկալումների վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել անհիմն ապատեղեկատվությանը՝ ուղղված այս նախաձեռնության կարեւորության արժեզրկմանը։

«Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» հնգամյա հանրային արշավ է, որի նպատակն է նվազեցնել Հայաստանում երեխաների հանդեպ կիրառվող ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը: Արշավը միտված է նպաստել երեխայի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը ընտանիքում եւ սոցիալական միջավայրում՝ հանուն երեխայի բարեկեցության:

Վորլդ Վիժն Հայաստան

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչություն

ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստան

Հայաստանի մանուկներ հիմնադրամ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Երեխաների պաշտպանության ցանց

«Ընտանիք եւ համայնք» ՀԿ

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»

Նարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ
Ամենադիտված