Ուկրաինայում հակամարտության ընթացքում մոտ 7.000 մարդ է զոհվել. ՄԱԿ
HeaderՈւկրաինայում հակամարտության 15 ամիսների ընթացքում զոհվել է մոտ 7.000 մարդ, տուժել ավելի քան 17.000-ը, РИА Новости-ին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի խոսնակ Սեսիլ Պույին։
«2014թ. ապրիլի կեսերից մինչև 2015թ. հուլիսի 27-ը զոհվել է առնվազն 6.832 մարդ և առնվազն 17.087 մարդ վիրավորվել Ուկրաինայի արևելքում հակամարտության գոտում»,- նշել է Պույին։
Այդ թվերը ներառում են նաև մալայզիական Boeing ինքնաթիռի աղետի 298 զոհերին։
ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ հաշվարկները մոտավոր են և հիմնված են այն տվյալների վրա, որոնք ստացվել են Ուկրաինայում ՄԱԿ-ի մոնիթորինգային առաքելությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։