Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


«Սիրուշոն, փեսաս ու իրենց զավակներն անակնկալների վարպետներ են». Սյուզան Մարգարյանը` 56-ամյակի մասին. life.tert.am

Life.tert.am-ը գրում է.  

Երգչուհի Սյուզան Մարգարյանը երեկ տոնել է 56–ամյակը։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմեց տարեդարձը չնշելու պատճառի, ամուսնու անակնկալի և դստեր ու նրա ընտանիքի գեղեցիկ շնորհավորանքի մասին։

56 թվից տկն Սյուզանը չի վախենում, ավելին, չի էլ զգում, որ դա իր տարիքն է։ «Այդ թիվը, կարծես, ուրիշինը լինի, ես չեմ պատկերացնում, որ այդ տարիքում եմ։ Եթե այս պահին լսեմ` մեկը 56 տարեկան է, կասեմ` վայ ինչ մեծ է։ Ինձ վրա չեմ վերցնում այդ տարիքը, միգուցե, գործունյա ու աշխույժ եմ, դա է պատճառը։ Մեծանալուց առայժմ չեմ վախենում»,– ասաց նա։

Չթերագնահատելով աշխատանքային հաջողությունների դերն իր կյանքում, տկն Սյուզանն  իր ամենամեծ ձեռքբերումը համարում է իր ընտանիքը։ «Հաջորդ տարի կլինի 40 տարի, ինչ ես բեմում եմ։ Երիտասարդ և ոչ երիտասարդ տարիքում աշխատել եմ չափազանց շատ։ Երբևէ չէի պատկերացնի, որ հնարավոր է` ինչ-որ ժամանակահատված գա, մասնագիտական զբաղվածությունս քիչ լինի։ Շատ կարևորելով մասնագիտական գործունեությունս և բեմը իմ կյանքում` միևնույն է, իմ ձեռքբերումը համարում եմ ընտանիքս։ Իմ դստեր, ամուսնու հաջողություններն ինձ համար շատ կարևոր են։ Ես ապրում եմ իրենցով և իմ թոռնիկներով, այնպես որ, այսօր կյանքս լի է իրենցով, այլ կերպ չեմ էլ պատկերացնում։ Ես երջանիկ կին եմ»,– ասաց նա։

 

56-ամյակի առթիվ տկն Սյուզանը հավաքույթ չի կազմակերպել։ Պատճառը դստեր և նրա ընտանիքի բացակայությունն է Հայաստանից։ «Զավակներս այստեղ չէին, մի քանի օրից կգան, կհավաքվենք։ Առանց իրենց ինձ որևէ բան հետաքրքիր չէ։ Մեր տանը սովոր ենք հավաքույթների։ Այդ առիթով, թե ոչ, երբ վերադառնան, անպայման հավաքվելու ենք»,– ասաց երգչուհին։

Տկն Սյուզանի համար բարդ է, երբ նման օրերին դուստրն ու նրա ընտանիքն իր կողքին չեն լինում, միաժամանակ, Սիրուշոյի կյանքի ռիթմը դա բացառել թույլ չի տալիս։ «Նա շատ–շատ է լինում այս տեմպի մեջ։ Ե՛վ սովորել եմ, և՛ դրան սովորելը դժվար է։ Ամեն դեպքում, հասկանում եմ, որ ինքս էլ եմ ապրել այդ կյանքով, լսել այդ նախադասությունը` կարոտում ենք քեզ։ Մեզ մոտ անընդհատ այդ վիճակն է, Սիրուշոյին ասում ենք` կարոտում ենք քեզ, հիմա արդեն` ձեզ։ Սակայն դա է կյանքը,  քանի երիտասարդ է, պետք է լինի իր եռուզեռի մեջ։ Ես էլ, ամուսինս էլ մեր ամբողջ կյանքն այդպես ենք անցկացրել։ Շատ հաճախ լինում է նաև, որ միասին ենք շրջագայում։ Սա է մեր առօրյան»,– նկատեց երգչուհին։

Անդրադառնալով ծննդյան օրվա շնորհավորանքներին` նա ասաց, որ առաջինն իրեն անակնկալի է բերել ամուսինը` դերասան Հրաչյա Հարությունյանը։ «Ուղիղ կեսգիշերին ամուսինս ինձ մեծ անակնկալ մատուցեց` նվերներ էր պատրաստել ու այնպես թաքցրել, որ, անգամ, չէի կարող պատկերացնել, թե որտեղ է պահել։ Ուղիղ կեսգիշերին շնորհավորեց ու տվեց նվերները։ Շատ հուզիչ և հաճելի պահ էր, հետո սկսեցին զանգերը։ Առաջինը զանգահարեցին աղջիկս, փեսաս, հետո վիդեո ուղարկեցին, որում թոռնիկներս ինձ շնորհավորում էին։ Դրանից քաղցր, տաք բան աշխարհում գոյություն չունի։ Նրանք այնպիսի անակնկալներ են անում... Սիրուշոն էլ, փեսաս էլ, արդեն իրենց զավակներն էլ, անակնկալների վարպետներ են»,– նշեց տկն Սյուզանը։

Հրաչյա Հարությունյանի տարեդարձը ավագ թոռնիկը` Ռոբերտը, երգելով էր շնորհավորել, տատիկին նվիրված տեսանյութում փոքրիկը  խոսքով է շնորհավորել։ «Մեծ տղան խոսքով շնորհավորեց, փոքրիկը դեռ չի խոսում,սակայն կարողանում է ժեստեր անել։ Համենայն դեպս, համբույրն ուղարկում է ձեռքով։) Շատ–շատ լավ էր։ Այնքան ուրախացա, որ ոգևորությունից նույնիսկ չկարողացա քնել»,– պատմեց նա։

Սիրուշոն Ինստագրամում իր շնորհավորանքի մեջ նշել է, որ տկն Սյուզանն իր համար օրինակելի կին ու մայր է եղել։ Երգչուհին զգացված է, սակայն խոստովանում է, որ որպես մայր դժվարանում է խորհուրդներ տալ դստերը։ «Առանց չափազանցության Սիրուշոյին շատ դժվար է խորհուրդ տալ` որպես մայրիկ։ Նա այնպիսի մայր է, որ ես չէի էլ պատկերացնի։ Շատ կազմակերպված է։ Ես սովորելու բան ունեմ իրենից։ Թեև նա մեր տան միակ երեխան է եղել, մանկուց էգոյի նշույլ անգամ չի ունեցել, այսօր ըստ իր բնավորության, մարդասիրության, սրտի մեծության` հրաշալի զբաղվում է իր զավակների հետ։ Այդ մասին չի խոսում, բայց կարծում եմ` ձգտում է, որ որևէ բան չտուժի։ Հնարավոր չէ, որ իր երեխաների առօրյան և դաստիարակությունը տուժեն աշխատանքի պատճառով և հակառակը։ Ես մի երեխա եմ մեծացրել, ինքը երկուսին է մեծացնում։ Դա շատ բարդ է, բայց կարողանում է։ Ընտանիքի անդամներով հաճախ ենք խոսում այդ մասին և հիանում իրենով»,– նշեց երգչուհին։

Տարեդարձի օրը տկն Սյուզանը հատուկ երազանքներ չի պահում, սակայն առօրյայում իրեն չի զրկում երազելու հնարավորությունից։ «Իմ երազանքները և՛ անձնական են, և՛ գլոբալ։ Հիմա, երևի, բոլորիս երազանքն է, որ մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ։ Երբ նայում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, սարսռում եմ։ Ուզում եմ բոլորս ապրենք խաղաղ`առանց վատ անակնկալների»,– եզրափակեց նա։

Շարունակությունը՝ այստեղ : 

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված