Շպռոտի համարձակ ու գայթակղիչ կերպարը՝ նոր տեսահոլովակում
LifeՇպռոտն այս օրերին աշխատանքային եռուզեռի մեջ է: Երգչուհին նկարահանում է նոր տեսահոլովակ։ BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ այս անգամ համագործակցել է ամերիկահայ ռեփեր Էրիկ Շեյնի հետ։ Նրանք ընտրել են «Գարուն եկավ» հայտնի կատակերգը։
«Շատ եմ սիրում ժողովրդական հին ու մոռացված երգերը: Հատուկ եմ կատակերգ ընտրել, որպեսզի ստեղծագործելու տեղ ունենամ։ Փորձել եմ նոր շունչ փոխանցել երգին»:
Շպռոտն այս անգամ էլ ներկայացել է համարձակ ու գայթակղիչ կերպարով. ազգային ոճի էլեմենտները երգչուհին միքսել է «փին-ափ» ոճի հետ. «Երբեք չեմ մտածում համարձակ լինելու մասին: Ես ուղղակի լսում եմ երգն ու պատկերացնում կերպարները: Շատ գունեղ և թեթև տեսահոլովակ է։ Սիրում եմ իմ աշխատանքը և սիրում եմ էքսպերիմենտներ անել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

