Շուշան Երիցյանը՝ հարուստ հովանավորի և մտերիմներից մեկի հետ սիրային հարաբերություն ունենալու մասին
LifeՇուշան Երիցյանն ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, ապա ընդունվել Կառավարման ակադեմիա, սակայն որպես մոդել առաջարկներ ստանալու և Մոսկվա գնալ-գալու պատճառով ստիպված է եղել կիսատ թողնել ուսումը: Նրա խոսքով` այս պահին հիմնականում ներկայանում է որպես մոդել, սակայն հետագայում ուսումը շարունակելու ցանկություն ունի: «Անցած տարվա սեպտեմբերից պարբերաբար եղել եմ Մոսկվայում, Մինսկում, Վրաստանում ու որպես ֆոտոմոդել նկարահանվել եմ տարբեր ընկերությունների համար, որոնք այնքան էլ հայտնի չեն»,-ասաց 21-ամյա Շուշանը, ով Հայաստանում ևս մասնակցել է ցուցադրությունների, նկարահանվել է գովազդային հոլովակներում: