Ինձ ամբողջովին նվիրել եմ աշխատանքին. Rippi-ն այս ընթացքում անձնական կյանքը դասավորելու մասին չի մտածում
LifeLife.panorama.am-ը գրում է.
Չնայած երգչուհի Rippi-ին Մոսկվայից Հայաստան են բերել թղթաբանական խնդիրները, այնուամենայնիվ, նա այստեղ անգործ չի մնում՝ օրեր առաջ «Հավանա» ժամանցի կենտրոնում նրա մասնակցությամբ կայացավ փրփուրե փարթի, որի ընթացքում երգչուհին ոչ միայն երգել է, այլեւ ստանձնել է երեկոյի դիջեյի պարտավորությունը. «Փրփուրե փարթիի գաղափարը իմը չէր, ինձ հրավիրել էին, ես էլ սիրով համաձայնեցի եւ շատ գեղեցիկ շոու կազմապերպեցինք»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին ու հավելեց, որ «Հավանա» ժամանցի կենտրոնում նրան աշխատելիս չենք տեսնի. «Սա ընդամենը մեկ միջոցառում էր, այսինքն հետագայում այնտեղ չեմ աշխատելու»,- նկատեց նա:
Անդրադառնալով առաջիկա նախագծերին՝ Rippi-ն նշեց. «Չգիտեմ այստեղ՝ Հայաստանում լինելու ընթացքում կհասցնեմ արդյոք տեսահոլովակ նկարահանել, թե ոչ, բայց արդեն օգոստոսին աշխատանքներ են նախատեսված Եվրոպայում, մասնավորապես Իսպանիայում, որտեղ Կոստա Բլանկայի նորաձեւության շաբաթի ընթացքում ելույթ կունենամ, այնտեղ նաեւ կմասնակցեմ «Face control» հաղորդման նկարահանումներին»:

Իսպանիա շրջագայության ժամանակ երգչուհին ցանկանում է նաեւ տեսահոլովակ նկարահանել. «Չգիտեմ կհաջողվի, թե ոչ, բայց ցանկություն ունեմ Իսպանիայում տեսահոլովակ նկարահանել»,- պատմեց երգչուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ