Հենրիխ Մխիթարյան. Խայտառակ պարտություն էր, ամենագլխավոր մեղավորը ես եմ
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի խաղում լեհերից կրած պարտությունը 1:6 հաշվով:
«Խնդիրներն ամենուր են: Ամեն ինչ պետք է անենք, որ Ղազախստանի հավաքականի հետ խաղում նման բան տեղի չունենա: Խոսքեր չկան:
Պարզ է, որ հանդերձարանում շատ վատ մթնոլորտ էր: Խայտառակ պարտություն, որի ամենագլխավոր մեղավորը ես եմ: Ես եմ թիմի ավագը, եւ պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա:
Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր հավատում են եւ գալիս մեզ աջակցելու: Չենք կարող գոհացնել բոլորին, պարզապես շնորհակալություն երկրպագուներին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականին: