Բարսելոնան խոշոր գումարով տուգանվել է՝ Իսպանիայի հիմնի ժամանակ երկրպագուների սուլոցների համար
ՍպորտԲռնությունների դեմ իսպանական կոմիտեն «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին տուգանել է 66 հազար դոլարով՝ Իսպանիայի թագավորական գավաթի «Ատլետիկի» հետ խաղի ընթացքում Իսպանիայի հիմնի ժամանակ երկրպագուների սուլոցների համար: Այս մասին գրում է Marca-ն:
Կատալոնիայում ուժեղ անկախական տրամադրությունների և Իսպանիայի պետական խորհրդանիշերի հետ կապված միջադեպերը հաճախ են պատահում Իսպանիայի առաջնությունների ժամանակ: