ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին


Եղել է, nր ֆինանuական կnղմը չի բավարարել, պատաhել է՝ ինչ-ինչ նրբnւթյnւններ ինձ դուր չեն եկել. Նելլի Խերանյան

Life

Картинки по запросу nelli xeranyan

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանի հետ՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմում իր մասնակցության, տևական դադարից հետո կրկին սերիալում նկարահանվելու իր որոշման և այլ թեմաների մասին։

Խոսելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման ընթացքի մասին՝ դերասանուհին պատմեց.«Հարյուր տոկոսանոց հարմարավետ աշխատանքային պրոցես էր ստեղծվել։ Որևէ բան ինձ չի զայրացրել, չի ազդել նյարդերիս վրա,  և որևէ բանից ես չեմ անհանգստացել»։Իսկ թե ինչը կարող էր նկարահանման հրապարակում  զայրացնել Նելլի Խերանյանին, դերասանուհին հստակեցրեց.«Գիտեք, ստեղծագործող մարդու համար շատ կարևոր է այն փաստը, որ որևէ բան իրեն չզայրացնի:Ես ինքս կարող եմ շատ փոքր բանից զայրանալ և շատ մեծ բանի նկատմամբ կարող եմ անտարբեր լինել, օրինակ` կարող եմ անհարգալից որևէարտահայտությունից, հայացքից կամ ստեղծված անհարմարությունից նյարդայնանալ ու նեղսրտել»,- մեզ հետ զրույցում նշեց Նելլի Խերանյանը:Նրա խոսքով` «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման գործընթացից ինքը միմիայն դրական լիցքեր ու հաճույք է ստացել:«Ցավոք, ժամանակի սղության պատճառով դեռ չեմ հասցրել ֆիլմը դիտել, այդ իսկ պատճառով ինձ թույլ չեմ տա որևէ բան ասել ֆիլմի վերջնական տարբերակի մասին: Կասեմ միայն, որ ամբողջ նկարահանման գործընթացի ժամանակ ջերմ և մտերմիկ մթնոլորտ է տիրել»:Դերասանուհին տվյալ ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկի մայրիկին, ով ուսուցչուհի է և ով, ինչպես նշում է տիկին Խերանյանը, բնույթով շատ նման է իրեն.«Մայրս էլ, ինչպես իմ մարմնավորած հերոսուհին, ուսուցչուհի էր, և հենց այդ պատճառով կերպարը կերտելիս որպես օրինակ մայրիկիս վերցրեցի: Կարող եմ ասել, որ կերպարիս հետ կապված ինքս հստակ պատկերացումներ ունեի»,- ասաց դերասանուհին:Անդրադառնալով ֆիլմում ներգրավված երիտասարդ դերասաններին և նրանց հետ իր աշխատանքին՝ Նելլի Խերանյանը նշեց, որ հաճույքով է աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ.«Շատ սիրեցի բոլորին: Ինձ մոտ միայն ջերմ հիշողություններ են մնացել նրանց հետ կապված: Եվ Անի Խաչիկյանը, և ՀՏ Հայկոն, և Հայկ Պետրոսյանը շատ հաճելի, ջերմ և հոգատար երիտասարդներ էին: Այժմ էլ, երբ խոսում եմ վերջիններիս մասին, ինձ մոտ կրկին հաճելի զգացողություններ են առաջ գալիս: Հույս ունեմ, որ նրանք էլ նույն տպավորություններն են ստացել ինձանից»,- հավելեց դերասանուհին:Բացի «Կյանք ու կռիվ» ֆիլմից, արդեն մի քանի ամիս է, ինչ Նելլի Խերանյանը նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Թաքնված սեր» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է բնավորությամբ բավական կոշտ մի կնոջ` Ելենային: Հարցին, թե ո՞րն էր էկրանային տևական դադարից հետո սերիալում կրկին նկարահանվելու պատճառը, դերասանուհին հստակեցրեց.Դերասանն այնպիսի մարդ է, որ երբ աշխատանք չի ունենում դժգոհում է, իսկ երբ ունենում է աշխատանք, կրկին դժգոհում է ամեն ինչից: Երբ ստացա տվյալ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը, առաջին հերթին ինձ հետաքրքրեց այն կերպարը, որին պետք է մարմնավորեի: Թեև Ելենայի կերպարն ինձ հետ որևէ զուգահեռներ չունի, ինձ բոլորովին նման չէ, բայց, այնուամենայնիվ, փորձում եմ արդարացնել բոլորի սպասելիքները»,- նշեց Նելլի Խերանյանը:Վերջինս ավելացրեց, որ իրեն դուր են գալիս նաև սերիալում ներգրավված մյուս դերասանները, ովքեր, ըստ իրեն, պրոֆեսիոնալ մարդիկ են:Հարցին` որքանո՞վ է ինքն իրեն հարմարավետ զգում սերիալում, Նելլի Խերանյանը պատասխանեց.«Սերիալը մի բան է, որում անհասկանալի արագություն կա:

Картинки по запросу nelli xeranyan

Այդ արագությունն ամենօրյա է և վազքի նման մի բան է: Եթե դերասանը պատրաստ չէ այդ վազքին, ապա նա պարզապես չպետք է մոտենա սերիալին: Դեռ իմ ուժերն ինձ ներում են և ես կարողանում եմ այդ տեմպի մեջ աշխատել: Սերիալը, առհասարակ, շրջապտույտի պես մի բան է, որը քեզ ամբողջովին կուլ է տալիս»,- ասաց դերասանուհին` ավելացնելով.«Իհարկե, այդ ամենօրյա աշխատանքի, արագության մեջ շատ բաներ էլ կորցնում ենք աշխատանքային պրոցեսում, հնարավոր է երբեմն կերպարից որոշակի շեղումներ ենք ունենում, բայց դա նորմալ է: Կարծում եմ` ցանկացած դերասան ինձ հետ կհամաձայնվի»,- ասաց տիկին Խերանյանը:Դերասանուհին պատմեց, որ մինչ «Թաքնված սեր» սերիալի առաջարկը, այլ առաջարկներ ևս եղել են, սակայն որոշակի անհամաձայնությունների պատճառով Նելլի Խերանյանը չի ընդունել դրանք:«Եղած այդ առաջակների մեջ եղել է, որ ֆինանսական կողմն ինձ չի բավարարել, պատահել է, որ ինչ-ինչ նրբություններ ինձ դուր չեն եկել: Չեմ ցանկանում մանրամասնել, կասեմ միայն, որ սերիալում աշխատելու համար կան որոշ դրույթներ, որոնցից մի քանիսը գոնե պետք է դերասանի ցանկությամբ լինեն»,- նշեց նա` շարունակելով.«Որևէ սերիալում նկարահանվելու համար դերասանը կամ պետք է լիովին հաճույք ստանա իր աշխատանքից, դերից կամ էլ պետք է ֆինանսական այնպիսի կողմով ապահովված լինի, որ տվյալ գումարով կարողանա ջնջել իր այդ հաճույքը: Իհարկե, այս դեպքում առաջին տարբերակն ավելի գրավիչ է: Ցանկացած դերասանի համար հաճելի է, երբ իր հերոսը կամ հերոսուհին իրեն դուր է գալիս, ըստ դրա` նա ուզում է ներկայանալ տվյալ սերիալում, քանի որ իր մարմնավորած կերպարով ասելիք ունի հեռուստադիտողին և ինքն իրեն փոխանցելու»:Իսկ թե «Թաքնված սեր» հեռուստասերիալում իր համար առաջնայինը կերպարից հաճույք ստանալը, թե՞ ֆինանսական բավարար կողմն է, Նելլի Խերանյանը պատասխանեց.«Այստեղ բոլոր դրույթները, որոնց մասին ես նշեցի, ներդաշնակ, համահունչ երաժշտություն են ստեղծել ինձ համար»,- ժպիտով նշեց դերասանուհին:Զրույցի վերջում, Նելլի Խերանյանը պատմեց թատրոնի իր գործունեության մասին: Վերջինիս խոսքով` այս պահին թատրոնի աշխատանքները բուռն ընթացքի մեջ են.«Այժմ պատրաստվում ենք մեր թատրոնի վերաբացմանը: Նոր բեմ, նոր տեխնիկա և լուսավորություն: Այս պահին բեմադրվում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, մի խոսքով բուռն աշխատանքային գործընթաց է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Նելլի Խերնայանը:

Картинки по запросу nelli xeranyan

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա
Ամենադիտված