Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել փրկարարների աշխատանքի կարգի մեջ
ՀասարակությունՀՀ կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել հրդեհների ժամանակ փրկարարների աշխատանքի կարգի մեջ։ «Փրկարարական ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների համապատասխան նախագիծը հավանություն է ստացել հոկտեմբերի 5-ին կառավարության նիստում։
Միջազգային ստանդարտներին համապատասխան՝ սահմանվել են
1)հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները, հրդեհաշիջման եւ աշխատանքների իրականացման եւ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների գործունեության կարգը.
2) աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման կարգը.
3) լեռնափրկարարական աշխատանքների իրականացման կարգը.
4) ջրափրկարարական աշխատանքների կատարման կարգը.
5) հանքախորշերում, թունելներում եւ այլ ստորգետնյա տարածքներում, վերգետնյա հանքերում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.
6) փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը.
7)ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.
8) երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը.
9) սակրավորական աշխատանքների իրականացման կարգը.
10) ստորաբաժանումների եւ մեծ քանակով անձնախմբերի փոխադրման ու այդ ընթացքում ներքին ծառայության իրականացման կարգը.
11) ճամբարային ավանի տեղավորման եւ ճամբարային ավանում ներքին ծառայության իրականացման կարգը.
12) հրաձգարաններ մեկնելու եւ հրաձգարաններում ներքին ծառայության կարգը: