Ադրբեջանը հայտնվել է հարեւանների հետ վատ հարաբերություններ ունեցող երկրների հնգյակում
HeaderԱվտրալիայի Institute for Economics and Peace կազմակերպությունը հրապարակել է հարեւանների հետ ամենալարված հարաբերություններ ունեցող երկրների վարկանիշային ցանկը, որում Ադրբեջանը նշված է առաջին հնգյակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ երկրների վարկանիշը կազմելու համար ինստիտուտի աշխատակիցներն առաջնորդվել են մի քանի չափանիշներով (հատկապես` կայունության) եւ իրավիճակը գնահատել 1-ից 5 միավոր համակարգով:
Հարեւանների հետ ամենակարված հարաբերություններ ունեցող երկրների առաջին 5 հորիզոնականում են Ուկրաինան, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Լիբանանը եւ Ադրբեջանը, որտեղ իրավիճակն ինստիտուտը գնահատել է 5 միավոր:
Իրավիճակը 4 միավոր է գնահատվել 11 երկրներում, որոնք են Հարավային Սուդանը, Սոմալին, Սուդանը, Պակիստանը, Լիբիան, Հարավային Կորեան, Իսրայելը, Էրիթրեան, Իրանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Հայաստանը: ԱՄՆ-ն եւ Ռուսատանը գնահատվել են որպես իրավիճակով 3 միավոր ունեցող երկրներ: Դանիան, Նոր Զելանդիան, Իսլանդիան եւ Շվեյցարիան հարեւանների հարաբերությունների իրավիճակով գնահատվել են 1 միավոր եւ համարվել հարեւանների հետ ամենակայուն հարաբերություններ ունեցող երկրներ: