Թուրքիայում ռումբի պայթյունից զոհվել է 4 զինվորական
HeaderԹուրքիայի հարավ–արեւելքում՝ Հաքքարիի նահանգում, ինքնաշեն ռումբի պայթյունից զոհվել է 4 զինվորական եւս 4-ը վիրավորվել են։ Ռումբը տեղադրել էին Քրդական բանվորական կուսակցության զինյալները, փոխանցում է Hurriyet–ը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Յուքսեկովայի շրջանում։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Թերթը հայտնում է, որ ձեռնարկվել է ռուբը տեղադրած քուրդ ապստամբներին չեզոքացնելու գործողություն։