ՀՀ ԱԳՆ–ն փորձում է պարզել Լաս Վեգասում հրաձգության հետեւանքով տուժածների թվում հայեր կան, թե ոչ
ՀասարակությունՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռեւս տեղեկություն չունի հոկտեմբերի 2–ին Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհերի եւ տուժածների թվում հայեր կան, թե ոչ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Դեռեւս տեղեկություն չունենք, փորձում ենք պարզել»,–նշել է մամուլի խոսնակը։
Նշենք, որ Լաս Վեգասում հրաձգության զոհերի թիվը հասել է 50–ի, տուժածների թիվը՝ երկու հարյուրի։
Հրաձգությունը տեղի է ունեցել Route 91 քանթրի փառատոնի ժամանակ։ Հրաձիգը սպանվել է, նրա համախոհին փնտրում են։