Uարոն nւ Անի Քրիuտին uիրավեպ են uկuե՞լ
LifeԵրգիչ Սարոն և երգչուհի Անի Քրիստին ժամանակին սիրավեպ են ունեցել: Դրանից հետո Անին հասցրել է և ամուսնանալ ու ամուսնալուծվել: Անձնական կյանքը դասավորել հասցրել է նաև Սարոն: Վերջին օրերին, սակայն, խոսակցություններ են տարածվել, որ նրանք կրկին միասին են: Օրերս Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին Սարոն և Անին միասին էին, ինչն էլ բամբասանքների առիթ է դարձել, որ նրանք կրկին միասին են: Լուրերի իսկությունը պարզելու համար Tert.am Life-ը կապ հաստատեց Սարոյի հետ: Վերջինս բարկացավ այս թեմայից: «Կրկին հիմար խոսակցություններ են, ինչ Անի Քրիստի»,- ասաց նա: Երգչի հետ խոսեցինք նաև իր ամուսնալուծության վերաբերյալ լուրերի մասին: «Ես ամուսնացած եմ: Շատ եմ սիրում իմ կնոջը, ունեմ մի աղջիկ ու շատ երջանիկ եմ: Ոչ մի նման լուր չի համապատասխանում իրականությանը»,- շեշտեց նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
![]()
Նյութի աղբյուրը` Yelaket.am :