Մարմնական ծանր վնաս հասցնող Կարենը հայտնաբերվել է դեպքից 1 տարի անց
ՀասարակությունՈստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10.30-ին, Բազում գյուղում հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Կարեն Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նաը 2016թ. հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) մեղադրանքներով:
Կարեն Մ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է Տաշիրի բաժնի ՁՊՎ: