2 օր անց վրաերթի ենթարկված կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է. վարորդն էր նրանց հիվանդանոց հասցրել
ՀասարակությունՍեպտեմբերի 30-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, 40-ամյա Նվեր Խ.-ն, վարելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Պտղունք գյուղի թիվ 83 տան դիմաց, վրաերթի է ենթարկել 58-ամյա Արմենուհի Գ.-ին եւ 68-ամյա Հռիփսիկ Մկրտչյանին եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրանց հիվանդանոց:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հռիփսիկ Մկրտչյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: